Աշխարհի նախկին առաջին ռակետ Ստեֆան Էդբերգը մեկնաբանել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հաղթանակն Ուիմբլդոնի մրցաշարում:
«Այն, ինչ անում է Ռոջերը 35 տարեկանում հույս է տալիս մյուսներին: Դա անհավանական է: Ֆեդերերը բացառիկ թենիսիստ է:
Ինձ համար նա բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է, Ռոջերն ապացուցել է դա՝ նվաճելով 19 տիտղոս «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում:
Միշտ պետք է դիտել նրա խաղերը, քանի որ վստահ գիտես, որ կտեսնես անհավանական հարվածներ»,- Էդբերգի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Ֆեդերերի համար այս հաղթանակը 8-րդն է Ուիմբլդոնում: