Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Արցախի միջազգային ճանաչման հարցը պետք է լինի համայն հայության թիվ մեկ խնդիրը. Դավիթ Շահնազարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1994-95 թթ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանը:

 

– Պարոն Շահնազարյան, եկեք սկսենք ղարաբաղյան խնդրից: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հանգրվանում ենք այսօր՝ նկատի ունենալով վերջին շրջանի իրադարձությունները՝ ռազմական բախումները շփման գծում, դիվանագիտական հանդիպումները, կողմերի հայտարարությունները:

Ես կասեի, որ Արցախի հիմնահարցի կապակցությամբ մենք բավական բարդ հանգրվանում ենք մի քանի պատճառներով: Առաջինն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային սրընթաց զարգացումներն են: Նկատի ունեմ մեծ տարածաշրջանը, ոչ թե Հարավային Կովկասը: Երկրորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջև որոշակի տարաձայնություններն են և դիրքորոշումների տարբերությունը: Երրորդը՝ Ադրբեջանի, ես կասեի, իր համար փակուղային դիրքորոշումն է: Ինչու չէ, կասեի՝ նաև Ադրբեջանի ներքին իրավիճակը: «Ներքին» ասելով՝ նկատի ունեմ ներիշխանական վիճակը: Այնտեղ բավական սուր պայքար է գնում կլանների միջև:

Եռանախագահողները հիմա փորձ են անում հանդիպումներ կազմակերպել, և այստեղ հանդիպումների արդյունքը, իմ գնահատմամբ, երկրորդական է: Կարևորը հանդիպումների փաստն է, որովհետև դա ինչ-որ չափով մեղմացնում է լարվածությունը շփման գծում: Այդ մասին վերջերս խոսեց նաև Հանրապետության նախագահը՝ Սերժ Սարգսյանը՝ ակնարկելով նաև համանախագահ պետությունների մոտեցումների մասին: Նա ասաց, որ ամեն մեկն առաջնորդվելու է իր պետական շահերով: Սրան, իհարկե, Ադրբեջանի դիրքորոշման համատեքստում կարելի է ավելացնել՝ ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանը սեղանին դնելու ոչինչ չունի Մադրիդյան սկզբունքները մերժելուց հետո և շփման գծում լարվածությունը մեծացնելու քաղաքականություն վարելով՝ կարծես թե առաջարկելու ոչինչ չունի:
Կուզեի ավելացնել մի հանգամանք ևս, որը իմ կարծիքով՝ դրականորեն է ազդում շփման գծում լարվածության սահմանափակման վրա: Վերջին ամիսներին Մոսկվայի և Բաքվի միջև առաջացել են բավական լուրջ խնդիրներ, ինչի մասին երեկ, օրինակ, հայտարարեց Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը: Ասաց, որ «մեզ համար անհասկանալի են Մոսկվայի որոշ քայլերը»: Իրականում այսօր բավական լուրջ ճնշում կա Մոսկվայի կողմից Բաքվի վրա: Բայց մյուս կողմից Մոսկվան, ինչպես գիտենք, շարունակում է սպառազինությունների մատակարարումը Բաքվին, այդ թվում՝ հարձակողական սպառազինությունները:

Ինչ կլինի մեկ-երկու շաբաթ հետո՝ դժվար է ասել, բայց այս պահին ես չեմ սպասում մեծ ռազմական գործողությունների բռնկում: Ադրբեջանը նման ռիսկի և արկածախնդրության չի գնա, մանավանդ, որ անցյալ տարվա ապրիլի իրադարձություններն ապացուցեցին, որ սպառազինությունների շատ մեծ տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հօգուտ Ադրբեջանի, թույլ չի տալիս, որ Ադրբեջանը կարողանա էական, շոշափելի տարածքային ձեռքբերումների: Դա հիմնական եզրակացությունն է ապրիլի դեպքերից հետո:
Ադրբեջանի քաղաքականության մեջ ևս մի հատկանշական պահ կա: Մի քանի օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հարցազրույց էր տվել, ընդ որում երկու հարցազրույց էր տվել միանգամից, և այդ հարցազրույցներից մեկում նա բացահայտ ընդունել էր, որ անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանն է սկսել հարձակողական գործողությունները: Նույնիսկ հայտարարեց, որ «մեզ 40 րոպե պետք եղավ, որպեսզի ճեղենք պաշտպանությունը»: Դե, իհարկե, նա ասում է՝ որովհետև գնդակոծում էին հայկական կողմից:

Կարծում եմ, որ ի պատասխան Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի՝ անմիջապես հաջորդ օրը հայտարարություն արեց նաև Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը՝ ասելով, որ նախագահների հանդիպումից առաջ պետք է ունենալ հարցի լուծման ինչ-որ լուրջ օրակարգ, պլան, որովհետև շատ բաներ Սերժ Սարգսյանի հարցազրույցում բացահայտվեցին լայն հանրության համար: Տեսնենք: Կարծում եմ, որ երևի հոկտեմբերին կամ նոյեմբերի սկզբին արտգործնախարարների ևս մի հանդիպում տեղի կունենա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Իսկ մինչև տարեվերջ, ինչու չէ, շատ հնարավոր է, որ լինի նաև նախագահների հանդիպում: Մեր հասարակության որոշ շրջանակներ դեմ են ընդհանրապես այդ հանդիպումներին, բայց գիտեք, բանակցել միշտ պետք է: Բանակցություններից խուսափելը թուլության նշան է:
– Իսկ ի՞նչ ձևաչափով և ո՞ւմ նախաձեռնությամբ տեղի կունենա հնարավոր հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափի մասին է, թե՞ Ռուսաստանի միջնորդության:

Կարծում եմ, որ դա կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով: Հիմա Ռուսաստանը, իմ գնահատմամբ, բավական լուրջ ակտիվություն է ցուցաբերում, որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան թե՛ արտգործնախարարների, թե՛ նախագահների մակարդակով: Սրանք արդեն աշխարհաքաղաքական գործընթացներից են բխում, որովհետև Ռուսաստանը ցանկանում է լուրջ համագործակցություն Արևմուտքի, Միացյալ Նահանգների հետ: Տեսնում եք, որ առայժմ դա չի ստացվում Ռուսաստանի մոտ, նույնիսկ G20-ի շրջանակներում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև հանդիպումից հետո առաջընթաց, կարծես թե, չկա, և այս հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ռուսաստանի համար բավական կարևոր հարթակ է: Իհարկե, տարածաշրջանում և ԼՂ հակամարտությունում Ռուսաստանը բավական մեծ դեր է խաղում: Արևմուտքը, կարծես թե, պատրաստ չէ ավելի մեծ դեր ստանձնել անվտանգության առումով ոչ միայն այդ հակամարտության կարգավորման համատեքստում, այլև Հարավային Կովկասում ընդհանրապես:

Կարծում եմ, որ պարբերաբար կլինի լարվածության մեծացում-թուլացում, որովհետև Ադրբեջանն այլ քայլ չունի անելու, բայց միանգամ էլ կրկնեմ՝ այս պահին Ադրբեջանը չի գնա լայնածավալ պատերազմի. ռիսկերը չափազանց մեծ են, նույն Ալիևի իշխանության համար է այդ ռիսկը չափազանց մեծ:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է իր նույն ստրատեգիան՝ կապված ռազմական ուղղության և դիվանագիտության հետ, որը մենք կոչում ենք «ռազմական դիվանագիտություն»: Ի՞նչն է դրա նպատակը:

Չազազանց պարզ է: Եթե Ադրբեջանը ոչինչ չունի առաջարկելու դիվանագիտական, խնդրի կարգավորման առումով, ապա ո՞րն է Ադրբեջանի դիրքորոշումը. ասում է՝ «կա՛մ ինձ կտաք ամեն ինչ, կա՛մ ես կսկսեմ պատերազմ»: Ադրբեջանը համարում է, որ իր կողմից միակ զիջումը պատերազմ չսկսելն է: Դա բավական թույլ դիրքորոշում է: Այն, ինչ արվել է 2016 թ. ապրիլից հետո նույն շփման գծում, Զինված ուժերում, դա չի կարելի երբեք համարել բավարար, բայց իրավիճակն այն չէ թեկուզ մի շատ պարզ պատճառով, որ արդեն չի լինելու անսպասելիության գործոնը, որն ընդհանրապես շատ մեծ առավելություն է տալիս:

Բացի այդ, Ադրբեջանը գիտի, որ միջազգային հանրությունը (քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արևմտյան շատ ու շատ երկրներ) շատ լավ հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչ կարգավիճակ էլ որ առաջարկվի: Դա արդեն անհնար է: Ըստ էության, միջազգային հանրությունն այդ եզրակացությանը եկավ դեռ 2012 թվականից՝ Սաֆարովի գործից հետո, իսկ վերջին տարիներին Մարդու իրավունքների անընդհատ սաստկացող գործընթացն Ադրբեջանում, որ գնալով վատթարանում է… Գիտեք, վերջին տարիներին ես չեմ հանդիպել որևէ արևմտյան գործչի կամ դիվանագետի, որն ակնարկեր կամ պարզ ասեր, թե Արցախի Հանրապետությունը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Բոլորը շատ լավ հասկանում են, որ դա անհնար է: Ինքն Ադրբեջանն է շատ լավ դա հասկանում: Վերջերս նույնիսկ մի հայտարարություն եղավ, որ տեսեք, Եվրամիության փաստաթղթերում, հայտարարություններում, նույնիսկ Եվրախորհրդարանի բանաձևերում մյուս հակամարտությունների վերաբերյալ հստակ նշվում է տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հակամարտության պարագայում այդ ամենը չկա: Ուրիշ բան, որ Ադրբեջանը հսկայական միջոցոցներ է ծախսում իր պրոպագանդայի համար: Ադրբեջանի դեսպանատները շատ ակտիվ են աշխատում:

Այդ ուղղությամբ մենք հսկայական աշխատանք ունենք անելու, որովհետև Հայաստանի և Արցախի Հանրապետության դիրքորոշումը չափազանց պարզ է: Սերժ Սարգսյանը դա ասաց, ներկայացրեց երեք կետերով, ընդ որում նա բավական դիվանագիտորեն ձևակերպեց: Հերթականությունն այստեղ երևի կարևոր չէ: Առաջին կետը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն է, երկրորդ կետը՝ Հայաստանի հետ ցամաքային սահմանը (ուշադրություն դարձրեք՝ ոչ թե կապ, այլ ցամաքային սահման), և երրորդ կետը Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն է: Եթե սա դիվանագիտական լեզվից փոխանցենք ավելի հասկանալի և դյուրըմբռնելի լեզվի, ապա առաջին կետով սա նշանակում է Արցախի քաղաքական կարգավիճակի ճանաչում, և ակնհայտ է, որ դա չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այսինքն՝ Արցախի պետականության միջազգային ճանաչումն է: Սա արդեն ակնհայտ է: Եվ քանի որ Ադրբեջանն արդեն հրաժարվել է Մադրիդյան սկզբունքներից, և եթե կարգավորման մասին ենք խոսում, թեև այսօր մենք շատ հեռու ենք կարգավորումից, ապա այստեղ խոսք կարող է գնալ միայն խաղաղության պայմանագրի մասին, որպեսզի ստորագրվի խաղաղության պայմանագիր, որտեղ ամրագրված կլինի ամեն ինչ: Բայց Ադրբեջանի համար դա հիմա անընդունելի է, իսկ միջազգային-աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ չի տալիս, որ այդ հարցը դառնա գերխնդիր նույն եռանախագահող երկրների համար: Ամեն դեպքում կարծում եմ, որ Հայաստանը և Արցախը պետք է շատ ու շատ աշխատեն՝ այս ռացիոնալ դիրքորոշումը պահպանելու համար: Այս անկանխատեսելի աշխարհաքաղաքական իրավիճակը տալիս է նաև նոր հնարավորություններ, որից մենք, ցավոք սրտի, բավականաչափ չենք օգտվում: Օրինակ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը, կարծում եմ, պետք է լինի համայն հայության թիվ մեկ խնդիրը, որովհետև դա անվտանգություն է:

– Մենք պարզեցինք, թե որն է հայկական կողմի հստակ դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Հիմա փորձենք հասկանալ Ադրբեջանի դիրքորոշումը՝ արտահայտված և իրական դիրքորոշումները, թե արդյոք կա՞ն տարբերություններ: Բաքուն վերջերս նույնիսկ կոշտացրել է իր դիրքորոշումը պաշտոնական հայտարարություններում՝ ասելով, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է», և առավելագույն զիջումը Լեռնային Ղարաբաղին իքնավարություն տալն է: Բայց Դուք գիտեք, որ նաև մեր հանրային-քաղաքական դիսկուրսում հնչում են որոշ տեսակետներ, թե Ադրբեջանն այլ կերպ չէր կարող հայտարարել, իրականում նրան հետաքրքիր են Արցախի վերահսկողության տակ գտնվող 5 կամ 7 շրջանները: Ո՞րն է Ադրբեջանի առավելագույն զիջումը:

Նախ, Ադրբեջանը, նկատի ունեմ՝ պաշտոնական Բաքուն իսկապես բավական զայրացել է վերջին մի քանի հայտարարություններից, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից, որտեղ ձեր նշած շրջանները նշված չէին՝ որպես «օկուպացված տարածքներ», այլ բնութագրվում էին որպես «տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ», ուր եռանախագահներն այցելել էին:

Դուք ասացիք, որ Ադրբեջանը սա համարում է իր ներքին հարցը, բայց ես հարցազրույցի սկզբում ասացի, որ Բաքվի դիրքորոշումը փակուղային է հենց իր համար: Այդ հարցն ադրբեջանցի իշխանամետ լրագրողներից մեկը մի քանի ամիս առաջ Մոսկվայում տվեց Լավրովին: Եթե դա լիներ ներքին հարց, ապա, օրինակ, ի՞նչ գործ ուներ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Եթե դա ձեր ներքին հարցն է, ապա ինչո՞ւ եք անընդհատ, միջազգային հնարավոր բոլոր ատյաններում բարձրաձայնում այդ հարցը և միջազգային հանրությունից պահանջում, որ ձեզ ինչ-որ բան վերադարձնեն: Քանի որ Ալիևն իր իշխանության օրոք հակահայկականությունը դարձրեց պետական քաղաքականություն, ընդ որում ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության մեջ, ինքը կարծես ընկել է իր իսկ կառուցած թակարդի մեջ, որովհետև քարոզչությունը սկսեց աստիճանաբար դառնալ քաղաքականություն: Նույն եռանախագահողները մասնավոր զրույցների ժամանակ ասում են, որ իրենց համար պարզ չէ, թե ինչ է իրականում ուզում Ադրբեջանը՝ պատերազմի սպառնալիքից բացի: Մեզ մոտ նաև դժգոհություն կա, որ եռանախագահողները երբեմն հասցեական հայտարարություններ չեն անում: Առաջինը, այդ հայտարարությունները եղել են հասցեական, երբեմն դիվանագիտորեն են ասվել, երբեմն էլ ուղղակի են ասվել, բայց պետք չէ մոռանալ նաև մի հանգամանք, որ եթե մի քանի հասցեական և ուղղակի հայտարարություններ լինեն, ապա Ադրբեջանը կարող է պարզապես հրաժարվել Մինսկի խմբի ձևաչափից այդ պատրվակով:
Այսպիսով, բանակցային գործընթացն ուղղություններից մեկն է: Մյուս ուղղությունը ռազմական խնդիրներն են: Մեկ այլ ուղղություն է տեղեկատվական պատերազմը: Կարծում եմ՝ այս վերջին ոլորտում մենք բավական թույլ ենք հանդես գալիս: Կան հսկայական ռեզերվներ, որոնք մենք պետք է օգտագործենք՝ գործի դնելով մեր դեսպանատները, Սփյուռքի ռեսուրսները, այդ ամենը պիտի համակարգված լինի, և այս երեք ուղղություններով պետք է ներդաշնակված լինեն բոլոր քայլերը:

– Եթե ավելի գլոբալ դիտանկյունից նայենք հարցին, ապա կարծես թե ռազմավարական լուծում չկա հարցին:

– Նկատի ունեք քաղաքական կարգավորո՞ւմը: Այո, չկա:

– Եվ նույնիսկ հեռանկարներ չկան: Եթե ավելի հեռուն նայենք, ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի առնչությամբ և ընդհանրապես տարածաշրջանում անվտանգության հարցերի լուծումը: Այս համատեքստում նկատի ունեմ թե՛ ՆԱՏՕ-ի և թե՛ Ռուսաստանի գործոնները:

Նախ, հարցի առաջին մասի պնդման հետ մի փոքր չէի համաձայնվի: Ասում ենք՝ գլոբալ առումով, երկարատև քաղաքական կարգավորման հնարավորություն չկա: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ ամեն պահի դա կարող է տեղի ունենալ, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Այստեղ շատ կարևոր են լինելու Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները, որովհետև դրանք ամեն պահի կարող են փոխվել: Իհարկե, ակնհայտ է, որ հիմա փոքր-ինչ նվազել է այն մեծ լարվածությունը, որ կար ռուս-ամերիկյան հարաբերություններում:

Երկրորդը, Արևմուտքը պատրաստ չէ լուրջ քայլեր կատարելու Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության առումով: Երկու օր առաջ ես Բաթումիում էի, շատ մեծ կոնֆերանս էր, որը կոչվում է «Վրաստանի եվրոպական ճանապարհը», և այնտեղ ունեցած իմ ելույթում ես ասացի, որ Հայաստանը չի կարող վտանգել Ռուսաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը, ինչքան էլ մենք դժգոհ լինենք այդ գործընկերությունից, որովհետև Արևմուտքը շատ բանի պատրաստ չէ: Ես բերեցի Ցխինվալի օրինակը, որ սահմանն անընդհատ առաջ է գալիս, բայց համարժեք արձագանք չկա Արևմուտքի կողմից: Եթե Ուկրաինայում նմանատիպ գործողությունների համար Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել, ապա այստեղ լավագույն դեպքում եղավ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հայտարարությունը: Ես պարզ ասացի՝ Հայաստանը, այս ամենը հաշվի առնելով, չի կարող այսօր հրաժարվել Ռուսաստանի հետ այս համագործակցությունից, եթե նույնիսկ այդ համագործակցությունը մեզնից ոչ մեկին չի բավարարում: Հայաստանը պատրաստ չի, ես չգիտեմ Հայաստանում որևէ մեկի, որ պատրաստ լինի գնալ այնպիսի քայլերի, որոնց գնաց Ուկրաինան, և Ղարաբաղը կորցնելով՝ ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհը բռնել, որովհետև Արևմուտքն առաջին հերթին պատրաստ չի դրան:

Այս իմաստով շատ դրական եմ համարում Հայաստան-ՆԱՏՕ ընդլայնվող համագործակցությունը, զորավարժությունները Ռումինիայում, որոնց մասնակցում էր Հայաստանը: Այս ամսվա վերջին Վրաստանում են տեղի ունենալու ՆԱՏՕ-ի «Noble partners» զորավարժություններ, որոնց Հայաստանը մասնակցելու է: Չափազանց կարևոր է, եթե նոյեմբերին Հայաստանը ստորագրի Եվրամիության հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը շատ լուրջ փաստաթուղթ է: Հուսանք, որ դա կլինի: Ուստի այս իրավիճակում իսկապես պետք է կտրուկ քայլեր չանել, բայց միաժամանակ լինել շատ ակտիվ և օգտագործել այս իրավիճակը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում