Երբ Ֆոլուեր ամուսինների միակ դուստրը հետաձգել է իր հարսանիքը, նրա ծնողները չեն իմացել ինչ անել պատվիրած ուտեստների և հանդիսությունների սրահի հետ:
Հարսնացուի հայրը ջնջել է հարսանիքին հրավիրված հյուրերի անունները և փոխարենը «200 անտուններ» գրել:
Ֆոուլեր ամուսինները ցանկացել են օգնել «Կերակրիր քաղցածին» ոչ առևտրային կազմակերպությանը, որն օգնում է անտուններին, նրանց ապահովում է սննդով և հագուստով:
2013 թ. սեպտեմբերի 15-ին հետաձգված հարսանիքի վայր են ժամանել մի քանի ավտոբուսներ, որոնք լի են եղել անտուն ընտանիքներով, կանանցով և երեխաներով:
Արարողությունից հետո բոլոր ափսեները դատարկ են եղել: Ֆոուլեր ամուսինները նշել են, որ այս դեպքը պետք է օրինակ ծառայի բոլոր նրանց համար, ովքեր իրենց մասին մեծ կարծիք ունեն, գրում է ABC News-ը:










































