ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի Ռեյը Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի 61-րդ կոնգրեսի բացման ժամանակ խոսել է ֆուտբոլային գործոնի կարևորությունից.
«Ֆուտբոլը հայտնի է ողջ աշխարհում։ Առանց ՖԻՖԱ-ի՝ այն չէր կարող վերածվել գլոբալ մարզաձևի։ Այն ունի միավորիչ նշանակություն։ «Հաղթանակներ Աֆրիկայում Աֆրկայի հետ» Ձեր նախաձեռնությունն օգնեց ողջ մայրցամաքին օգուտ քաղել 2010 թվականի Աշխարհի առաջնությունից: Դուք օգնեցիք Պաղեստինին ունենալ սեփական մարզադաշտը և նպաստեցիք Հայաստանի ու Թուրքիայի միջև համաձայնության հաստատմանը»։










































