Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Կատարի խոհանոցը. մենք հրապարակում ենք «Ալ Ջազիրային» մերկացնող ամենավտանգավոր հոդվածը. Al Ahram, Եգիպտոս

«Ալ Ջազիրայի» ֆոտոլրագրող Մուհամեդ Ֆաուզին նոր գաղտնիքներ է բացահայտել Դոհայի ծրագրերի վերաբերյալ՝ արաբական մի քանի երկրներում ահաբեկչությանը և բռնությանն աջակցելու հետ կապված: Ֆաուզին գաղտնազերծել է «Ալ Ջազիրայի» հետկուլիսային գործունեությունը և այնտեղ աշխատանքի անցնելու պայմանները: Ֆոտոլրագրողը խոստովանել է, որ «Ալ Ջազիրան» Դոհային մերկացնող գլխավոր վկան է: «Ալ Ահրամ Ալ-Արաբի»-ի հետ մասնավոր զրույցում նա խոսել է «Ալ Ջազիրայի» աշխատակիցների՝ քաղաքական գործիչների, ինչպես նաև արաբական մի քանի երկրներում ահաբեկչական խմբավորումների հետ ունեցած կապերի մասին:

Ես 1993թ.-ից ի վեր աշխատել եմ որպես ֆոտոլրագրղ և երկու տասնամյակի ընթացքում լուսաբանել եմ համաշխարհային իրադարձությունները ինձ հատուկ մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և չեզոքություն պահպանելով: Ես աշխատել եմ մի շարք հայտնի  հեռուստաընկերություններում, դա ինձ համար մեծ փորձ էր մինչ այն պահը, երբ ես 2001թ. հայտնվեցի Հարավային Աֆրիկայում անցկացվող համագումարներից մեկում: Այնտեղ ես առաջին անգամ հանդիպեցի Վադահ Հանֆարին և մեկնեցի Քաբուլ, որտեղ իշխանության էին եկել «Թալիբանը» և «Ալ Քաիդան»: Քաբուլում ես ծանոթացա «Ալ Ջազիրայի» աշխատակիցների  հետ, ինձ զարմացրեց նրանց վստահելի հարաբերությունները «Թալիբան» և «Ալ Քաիդան» կազմակերպությունների հետ:

Իրաքում պատերազմի ժամանակ ես ուղեկցում էի ամերիկյան ուժերին և ականատեսն էի «Ալ Ջազիրայի» հրամցրած կեղծիքի՝ հատկապես ամերիկյան ուժերի հաջողությունների, իրաքյան բանակի պարտության և բարոյական ոգու անկման մասին: Պատերազմից հետո, ի զարմանս ինձ, «Ալ Ջազիրայի» կողմից՝ իրենց մոտ աշխատանքի անցնելու հրավեր ստացա: Աշխատելով այնտեղ՝ ես հասկացա, որ գործ ունեմ խոշորագույն կեղծարարի հետ: Այդ հեռուստաալիքում մթնոլորտը հագեցած է ատելությամբ և հանցավոր գործունեությամբ: Ես բազմիցս փորձեցի այլևս գործ չունենալ նրանց հետ, հակապես, որ նրանցից շատերը ատում էին Մուբարաքին և Եգիպտոսը: Իսկ գլխավոր խմբագիր Վադահ Հանֆարը պնդում էր, որ արաբական աշխարհը հեղափոխության կարիք ունի:

Դրանից հետո ՀԱՄԱՍ-ը արյունալի հեղաշրջման միջոցով Գազայում զավթեց իշխանությունը, ինչից հետո «Ալ Ջազիրան» դարձավ այնտեղ հաստատված ռեժիմի խոսափողը: Լրագրողները սկսեցին ամեն կերպ Վադահ Հանֆարին դուր գալու փորձեր անել՝ ձգտելով արժանանալ նրա բարեհաճությանը: Նա դարձավ իսլամիստների կուռքը, նրան գովերգում էին ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը: Ես որոշեցի փոխադրվել անգլիական մասնաճյուղ՝ մտածելով, որ այնտեղ ավելի առողջ մթնոլորտ է: Ամեն ինչ լավ էր այնքան ժամանակ, մինչև մեզ մոտ աշխատանքի անցան երկու լրագրողներ: Նրանց ծագումը հայտնաբերեցին եգիպտացիները. պարզվեց, որ նրանք «Եղբայր մուսուլմաններ» կազմակերպության զինյալներ են: Ավելի ուշ աշխատանքի ընդունվեց նաև մի ամերիկացի, ով անցյալում նույնպես զինվորական էր եղել: Նա շատ արագ կապեր հաստատեց բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումներ ունեցավ ամերիկյան վարչախմբի և Վադահի հետ՝ ամերիկյան ծագրերը առաջ տանելու նպատակով:

«Արաբական գարնան» սկզբից ի վեր «Ալ Ջազիրան» ցույց տվեց իր իրական դեմքը: Հեռուստաալիքը հովանավորում է ծայրահեղականների գաղափարախոսությունը, իսկ Կահիրեում նրանց գրասենյակը լավագույն ապացույցն է այն բանի, որ նրանք  այդ ծառայության դիմաց հնարավորություն են ստանում մեծ թվով մասնագետների վարձատրելու և ձեռք բերելու անհրաժեշտ սարքավորումներ: «Ալ Ջազիրայում» աշխատող բոլոր նկարահանող խմբերը պաշտպանված են զինյալներից: Նրանք բոլորն էլ օգտագործվում են որպես ցույցեր հրահրողներ և սադրիչներ: Հունվարի 28-ին ես լուսաբանում էի Ալեքսանդրիայում անցկացվող ցույցերը, որոնց մասնակցում էին հատուկ պատրաստված մարդիկ՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Նման սցենար ես տեսել եմ նաև Գազայում. հատուկ պատրաստված մարդիկ,  շեղելով ոստիկանության ուշադրությունը, հրդեհեցին քաղաքը: Այդ սցենարը ինձ հիշեցրեց Բաղդադի գրավումը, և ես հասկացա, որ Եգիպտոսը ծայրահեղական խմբավորումների կողմից բռնազավթման եզրին է:

«Ալ Ջազիրան» ուղիղ եթերով անընդմեջ բռնություններ և ցույցեր է հեռարձակում: Նրա աշխատակիցները «Եղբայր մուսումանների» հովանավորությամբ հանգիստ ռեպորտաժներ են վարում այդ վայրերից: Եվ ամեն օր ես ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ է սա Բեն Լադենի հեռուստաալիքը: «Եղբայր մուսումանները» իրենց վերահսկողության տակ են վերցրել Լիբիան, Եգիպտոսը, Թունիսը. այժմ հերթը Սիրիայինն է: «Ալ Ջազիրան» իր գրասենյակներն է տեղադրել Սիրիային սահմանակից թուրքական շրջաններում: Նրանցից երկուսի ղեկավարներն են Թայսիր Ալոունին և Իբրահիմ Աբդոն: Նրանք երկուսն էլ սիրիացիներ են և Սիրիայի ներսում գտնվող ծայրահեղականների հետ անմիջական կապի մեջ են: Նրանք նաև գումարով և զենքով աջակցում են «Աքրար աշ-Շամ»-ին և «Ջեբհաթ ան-Նուսրային». նրանք դիմավորում են Եվրոպայից ներթափանցած զինյալներին: Ես ինքս ականատես եմ եղել՝ ինչպես է Թայսիրը նրանց ընդունում Սիրիա ներթափանցելուց առաջ: Ես հիշում եմ, որ առաջին անգամ, երբ եկա Հալեպ, հանդիպեցի այնտեղ բազմաթիվ արաբ զինյալների: Լաթակիայից ոչ հեռու հանդիպեցի «Ջեբհաթ ան-Նուսրայի» առաջնորդներից մեկին: Մենք համատեղ հանդիպում ունեցանք զինյալների խմբի ներկայությամբ, որոնք ձեռքներին թափահարում էին դոլարների կապոցները, և ես այդ ժամանակ հասկացա, որ դա նրանց իրականացրած գործողությունների դիմաց վճարն է: Նրանց վճարում են միայն այն ժամանակ, երբ վերջիններս որպես ապացույց լուսանկարներ են ներկայացնում իրենց կատարած գործողություններից:

Ես նաև նկատել եմ, որ Արևմտյան Աֆրիկայում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում յուրաքանչյուր հակամարտության համար առանձին ներդրումային նախագծեր գոյություն ունեն: Ես որոշեցի դադարեցնել իմ աշխատանքային պայմանագիրը հեռուստաալիքի հետ. անհրաժեշտ էր Եգիպտոսը ազատագրել «Եղբայր մուսուլմաններից», և սպասում էի հարմար առիթի՝ այնտեղ վերադառնալու համար, որպեսզի ցույցեր կազմակերպեմ նրանց դեմ՝ զգուշացնելով մարդկանց նրանց հանցավոր գործունեության մասին: Հունիսի 30-ին մոտ մեկ միլիոն մարդ ցույցի դուրս եկավ «Եղբայր մուսուլմանների» դեմ: Այդ ժամանակ «Ալ Ջազիրան» և Կատարը լրագրողների ուղարկեցին «Եղբայր մուսուլմանների» հետ լիակատար կոորդինացիայի համար: Նրանք գողացված ավտոմեքենաների վրա տեղադրեցին հեռարձակման տեխնիկան, և բոլորս ուղիղ հեռարձակումով ականատես եղանք ահաբեկչական ուժերի մեջ ներթափանցած հեռուստաալիքի հաղորդումներին:

Ես մոռացա շեշտել այն կարևորը, որ օգնեց ինձ հաղթահարելու 2011թ. հունվարի 28-ին Եգիպտոսի բռնազավթման փաստը: Ես սկսեցի ինքնուրույն պայքարել ծայրահեղականների դեմ՝ օգտագործելով իմ կապերը, ինչպես նաև ընտանիքիս և հարևաններիս հետ կապերը, որպեսզի նրանք ևս չընկճվեն և շարունակեն պայքարել Եգիպտոսը բռնազավթած ծայրահեղական խմբավորումների դեմ:

Մինչև հունվար արտերկրյա ցանկացած պաշտոնատար անձի հետ շեյխ Համադի կամ շեյխ Մոզայի հետ յուրաքանչյուր հանդիպմանը խոսվում էր նախագահ Մուբարաքի կողմից վնաս հասցվելու մասին: Ես ներկա եմ եղել մի քանի այդպիսի հանդիպումների: Հունվարի 28-ին հրաժարվեցի ավարտին հասցնել Եգիպտոսում իմ աշխատանքը, որ արտացոլում էր «Ալ Ջազիրայի» սուբյեկտիվ վերաբերմունքը: Ես ականատես էի այն բանին, որ «Ալ Ջազիրան» ձգտում է ավելացնել լարվածությունը, ինչպես նաև ցուցարարներին ոչ երկիմաստ հաղորդագրություններ է ուղարկում, օրինակ՝ կախաղան հանված Հոսնի Մուբարաքի լուսանկարները: Ինձ առաջարկեցին լուսանկարել, սակայն ես հրաժարվեցի:

«Ալ Ջազիրան» բազմաթիվ գրասենյակներ ունի Թուրքիայում՝ Ստամբուլում, Անկարայում, Գազիանթեփում, Հաթայում: դրանք քաղաքական նպատակներ են հետապնդում: Դրանց ղեկավարներներից մեկը, օրինակ, որ Ավստրալիայի քաղաքացի է, ամուր կապեր ունի Չիկագոյի ամերիկյան ինստիտուտների հետ, որոնք խրախուսում են ժողովրդավարութունը: Սուդանում նրանց գրասենյակը համագործակցում է անվտանգության ծառայությունների հետ՝ շարունակելով ներթափանցել իշխանական կառույցներ: ինչ վերաբերում է Al Jazeera English-ին, ապա այն շարունակում է լրագրողներ ընդունել միայն հեռուստաալիքի քաղաքականությանը համապատասխան: Նրանցից են Այման Մուհիդդինը, ով ներկա պահին աշխատում է ամերիկյան NBC հեռուստաալիքում, և Շերին Թեդորը, ով ղեկավարում է Amnesty International-ը: Կասկած չկա, որ նրանց վրա ազդեցություն ունի իրենց թիկունքում կանգնածների քաղաքականությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում