Անգլիական «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը պատրաստ է բանակցել թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Լուիս Սուարեսի հետ նոր պայմանագրի ստորագրման հարցով: Այդ մասին բրիտանացի լրագրողներին հայտնել է անգլիական թիմի գործադիր տնօրեն Իան Էյրը:
Հիշեցնենք, որ ամռանը Սուարեսը ցանկանում էր լքել «Լիվերպուլ»-ը և կարիերան շարունակել այլ առաջնությունում:
Ներկայումս ֆուտբոլիստը կրկին շարք է վերադաձել «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար սահմանված 10 խաղյա որակազրկումից հետո:









































