Երեկ գիշերը հրդեհ է բռնկվել Լոռիի 3 հատվածների՝ Սպիտակի, Լեռնաջուրի, Գուգարքի անտառապատ գոտիներում։
Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ` Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Անատոլի Մխիթարյանը ռադիկայանին ասել է, անցած շաբաթ օրվանից ծայր առած հրդեհները սկսվել մոտակայքում ապրող բնակավայրերի կողմից խոտածածկ տարածքները այրելուց հետո։ Լոռու մարզպետը դիմել է բանակային կորպուսի հրամանատարությանը` խնդրելով օգնություն տրամադրել եւ լրացնել հրդեհաշիջման աշխատանքներում մարդկային ուժի պակասը: Զինվորների օգնությամբ հրդեհված երեք անտառային գոտիներում կրակն արդեն մարվել է: