Այսօր ՀՀԿ ԳՄ նիստը տեղի չի ունենա. Սերժ Սարգսյանը երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում: Երիտմարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնավարման կարճ հատվածում Հակոբյանները գրեթե հասցրել են բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին «հրավիրել» մարզ՝ մի կողմից ցուցանելու մարզի, մյուս կողմից՝ իրենց կարևոր լինելու հանգամանքը»:
«Հրապարակ» օրաթերթի որոշ տեղեկություններով, հնարավոր է և, որ Սերժ Սարգսյանը Սյունիքից «անցնի» Ղարաբաղ. վերջին օրերին այնտեղ էր ողջ հայոց իսթեբլիշմենթը, որը մասնակցում էր Սամվել Կարապետյանի հովանավորությամբ կառուցված հիվանդանոցային համալիրի բացմանը:
«ԳՄ նիստ տեղի չի ունենա, և Գևորգ Կոստանյանի թեկնածությունն ԱԺ կներկայացվի՝ առանց ԳՄ ծերակույտի գլխի տմբտմբոցի՝ «ադաբրյամսի»: ԳՄ-ականները երեկ ավելի սուրբ գործով Էին զբաղված, նրանք կամ զանգահարում, կամ այցելում ու շնորհավորում Էին նորաթուխ գլխավոր դատախազին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նրանցից հետ չէին մնում մյուս կուսակցությունների և «հարակից կառույցների» ներկայացուցիչները, նախորդ օրվա մեր հրապարակումից հետո Կոստանյանը շնորհավորանքների տարափին է դիմակայում»,-գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Լուսանկարը՝ Photolure-ի










































