Մարկոս Պիզելին, ով նույնպես այսօր մասնակցում էր Հայաստանի հավաքականի վերջին բաց մարզմանը, կարծում է, որ մեր թիմում կան խաղացողներ, ովքեր կարող են միայնակ բեկել հանդիպման ընթացքը: Նրանք են Հենրիկ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանն ու ինքը:
«Ինձ համար Ռուսաստանը մեր խմբի ամենաուժեղ հավաքականն է: Սակայն մի լավ բան կա. Մենք լավ ենք ճանաչում ռուսներին. գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Վարդան Մինասյանը նրանց համար անակնկալ է պատրաստել: Մրցակցի հարկի տակ ենք խաղում, և նրանք պիտի ավելի շատ հարձակվեն, մենք էլ հակահարձակվենք:
Նրանց հավաքականը շատ ուժեղ է, ամենավտանգավոր խաղացողը Արշավինն է, ով երկու վայրկանում կարող է որոշում կայացնել ու գոլ խփել: Արշավինը միակ լավ ֆուտբոլիստը չի ռուսների կազմում, դրա համար հարկավոր է 90 րոպե ուշադիր և կարգապահ խաղալ: Մեր հավաքականում էլ կան բարձրակարգ ֆուտբոլիստներ` Հենոն, Մովսիսյանը, Մարկոսը: Մեր հավաքականը լավ վիճակում է, մենք կարող ենք գնալ այնտեղ ու հաղթել»,- ասաց Մարկոսը:







































