Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Ռուսների ու վրացիների ձեռք բերած նոր համաձայնությունը Լարսի այլընտրանքն ավելի իրական է դարձնում

Պրահայում ավարտվել է Կարասին-Աբաշիձե ձևաչափով ընթացող ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը, որից հետո երկու կողմերը հայտարարել են, թե հաջողվել է որոշ առաջընթացի հասնել առևտրային, տրանսպորտային և հումանիտար հարաբերությունների կարգավորման հարցում: Ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչները համաձայնություն են ձեռք բերել՝ անցնելու Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված «առևտրային միջանցքների մասին» համաձայնագրի կատարմանը:

Այս համաձայնագիրը ստորագրվել է 2011 թ. նոյեմբերի 9-ին՝ Ժնևում: Դրա առիթը Ռուսաստանի բանակցություններն էին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ անդամակցության նպատակով: Ռուսաստանը կարող էր միանալ այս կազմակերպությանը միայն բոլոր անդամ պետությունների համաձայնության դեպքում, իսկ Վրաստանը արդեն իսկ ԱՀԿ-ի անդամ էր, հետևաբար, Ռուսաստանին հարկավոր էր ստանալ նաև պաշտոնական Թբիլիսիի համաձայնությունը: Թբիլիսին խզել էր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ դեռևս 2008 թ. օգոստոսից, երբ Ռուսաստանը հայտարարեց Աբխազիայի և Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիայի) անկախությունը ճանաչելու մասին: 2011 թ. Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո հանում է Վրաստանի վետոն, որը դրված էր ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վրա, միայն մի պայմանով, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով կանցնեն «առևտրային միջանցքներ», ընդ որում նախատեսվում էր, որ կողմերը պիտի հրավիրեն միջազգային միջնորդների, որոնք պիտի վերահսկեն բեռների հոսքն այս տարածքներով և մակնշել դրանք: Այսպիսով, 2011 թ. նոյեմբերի 9-ին Ժնևում Ռուսաստանի և Վրաստանի կառավարության ներկայացուցիչները ստորագրեցին համաձայնագիր «մաքսային վարչարարության մասին»: Կողմերը պայմանավորվեցին ստեղծել մեխանիզմ, որը բաղկացած կլինի միջազգային մոնիթորինգի և տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգերից: Մշտադիտարկումն իրականացնելու համար ընտրվեց շվեյցարական SGS ընկերությունը, որը պիտի զբաղվեր ոչ թե մաքսային հարցերով, այլ պիտի տեղեկություն տրամադրեր Ռուսաստան մտնող և Ռուսաստանից դուրս բերվող ապրանքների մասին:

Այժմ, ըստ Վրաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաստատել է, որ Վրաստանը ավարտել է փաստաթղթային աշխատանքը 2011 թ. համաձայնագրի վրա, և երբ ռուսական կողմը պատրաստ կլինի, Վրաստանը պատրաստ է ձևակերպել համապատասխան պայմանագիրը միջնորդ ընկերության՝ շվեյցարական SGS-ի հետ: Նման պայմանագիր SGS-ի առանձին պիտի կնքի նաև Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Կարասինը իր հերթին հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել շվեյցարական ընկերության հետ պայմանագրի ձևակերպման ժամկետները, որպեսզի հնարավոր լինի գործարկել ռուս-վրացական համաձայնագիրը:

Լարսի այլընտրանքը

Ինչո՞ւ ենք այսքան մանրամասն անդրադառնում ռուս-վրացական քաղաքական և հատկապես տրանսպորտային, առևտրատնտեսական հարաբերություններին: Հայտնի է, որ Հայաստանը երկար տարիներ փորձում է այլընտրանք գտնել Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային կապ ապահովող Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին: Լարսի այլընտրանքի խնդիրը Հայաստանում քննարկվեց նաև վերջին ամիսներին, հատկապես՝ ԱԺ ընտրություններից առաջ: Մասնավորապես, փետրվարի սկզբին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, վերադառնալով Մոսկվայից, հանձնարարական տվեց տրանսպորտի նախարարին՝ ռուսական և վրացական կողմերի հետ քննարկելու Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցը: Իսկ փետրվարի վերջին վարչապետը պաշտոնական այցով եղավ Թբիլիսիում, որտեղ վրացի գործընկերների բանակցությունների հիմնական հարցերից մեկը նույն տրանսպորտային ուղիների խնդիրն էր: Հենց այն ժամանակ Կարապետյանը հայտարարեց, թե այլընտրանք Վերին Լարսին կլինի, բայց թե ո՞ր ուղիների մասին է խոսքը, կոնկրետ որևէ բան չնշվեց: Եղան որոշ ենթադրություններ, որ խոսքը բեռները Սև ծովով Ռուսաստանից Բաթումի տեղափոխելու մասին է: Հայտնի է, որ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան բեռներ տեղափոխելու հնարավոր մյուս տարբերակները Հարավային Օսիայով ու Աբխազիայով անցնող ճանապարհներն են: Հենց այս տեսանկյունից ռուս-վրացական «առևտրային միջանցքների մասին» համաձայնագրի իրագործումը կարևոր առաջընթաց կարող է լինել նաև Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացման համար:

Ի դեպ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության, Կարասին-Աբաշիձե հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են մոտ ժամանակներում շահագրգռված գերատեսչությունների փորձագետների մասնակցությամբ գործնական քայլեր մշակել՝ «Վերին Լարս-Կազբեկ» սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ:

Հայացք Թբիլիսիից

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարասին-Աբաշիձե բանակցությունների մասին խոսել են վրացի փորձագետները: Մասնավորապես, Black Sea Press լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն հայտարարեց, որ 2011 թ. համաձայնագրի կետերը մինչ օրս կյանքի չեն կոչվել այն պատճառով, որ Ռուսաստանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Վերջին հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունը, ըստ Վասաձեի, չի նշանակում, որ «առևտրային միջանցքները» վաղն ևեթ կբացվեն:

«Կան մի շարք պատճառներ, որոնք խոչընդոտում են ճանապարհների բացվելուն: Առաջին պատճառն այն է, որ Վրաստանի հասարակությունը խիստ բացասաբար է տրամադրված, քանի որ կարծում է, որ օկուպացված տարածքների միջով ճանապարհներ բացելը նպաստում է այդ տարածքների օկուպացման օրինականացմանը: Երկրորդը, որքան ես գիտեմ, Արևմուտքի երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները, ևս բացասաբար են գնահատում Ռուսաստանի համար նման միջանցքներ բացելու հեռանկարը, առավել ևս Արևմուտքի և Ռուսաստանի ծանր դիմակայության պայմաններում: Եթե Վրաստանի կառավարությունը նման քայլի գնա, կարող է շատ լուրջ խնդիրների առերեսվել»,- մեկնաբանեց Գելա Վասաձեն:

Խոսելով Հայաստանի դիտանկյունի և Լարսի այլընտրանքի խնդրի մասին, Վասաձեն նշեց, որ տարբերակներից մեկը Հարավային Օսիայի տարածքով (Ռոքի թունելով) գնացող ճանապարհն է, բայց այն նույնքան լեռնոտ ու դժվարանցանելի է, որքան Լարսի ճանապարհը, ուստի դժվար է ասել, թե որքանով սա կարող է այլընտրանք դառնալ: Իսկ աբխազական երկաթուղու վերաբացումը էլ ավելի բարդ քաղաքական խոչընդոտների կարող է առերեսվել:

Կովկասյան միջազգային համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Դեմուր Գիորխելիձեն տարբեր կարծիք ունի հարցի մասին՝ ասելով, թե վրացիները ցանկանում են կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց քաղաքական գործիչները՝ կառավարության ներկայացուցիչները, ընդդիմադիրները չեն գործում սառնասրտորեն, այլ առաջնորդվում են գաղափարական համոզմունքներով:

«Հանրության մի զգալի մասը ևս խիստ գաղափարականացված է վերաբերվում այս խնդրին: Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում խիստ բացասական ռեակցիա է առաջացնում Վրաստանում: Չեմ կարծում, թե ռուս-վրացական հարաբերությունները պետական մակարդակով որևէ առաջընթաց կունենան մոտ ապագայում: Կենցաղային մակարդակում որևէ խնդիր չկա. Թբիլիսիում մեծ թվով ռուսներ կան, ամեն տարի նրանց թիվը մեծանում է: Մեր խնդիրը բոլորովին այլ է՝ տարածքները, կոնֆլիկտային իրավիճակը Ռուսաստանի հետ և այդ սողացող անեքսիան, որը ոչ մի կերպ չի ավարտվում: Եվ մեր քաղաքական գործիչները փոխանակ քայլեր ձեռնարկեն այդ առաջընթացը կանգնեցնելու համար, իրենց պահում են փոքր երեխաների նման: Հիշո՞ւմ եք, երբ մենք փոքր էինք, և մեզ ինչ-որ մեկը նեղացնում էր, մենք գնում և ավելի ուժեղ մեկին էինք կանչում՝ հարևանի կամ ծանոթի, որպեսզի վրեժ լուծենք մեզ նեղացնողից: Դա լուրջ քաղաքականություն չէ, իսկ անլուրջ քաղաքականությունը միշտ էլ վնաս է տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Դեմուր Գիորխելիձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում