Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Սևանը պատրա՞ստ է դիմավորել հանգստացողներին

Շուտով կբացվի ակտիվ ամառային հանգստի սեզոնը, և քաղաքային տապից փախչելով՝ մարդիկ կմեկնեն հանգստի գոտիներ։ «Ո՞ւր գնալ» հարցին շատերը անկասկած կպատասխանեն՝ Սևանա լիճ։

«Առաջին լրատվականը» փորձեց պարզել, թե ինչ վիճակում է գտնվում Սևանի ավազանը, և ինչ քայլեր են արվում հանգստի սեզոնին ընդառաջ։ Մեզ հետ զրույցում Սևանի բնապահպանական տեսչության պետի նախկին տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ Սևանի ավազանի վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ «Կառավարության կողմից կատարվում է հանցագործություն Սևանի հանդեպ։ Լճի ջրերը բարձրանում են, Սևանի գոտու մոտ 16 հա անտառներից 3 հա անցել է ջրի տակ։ 2006 թվից մինչ հիմա կտրվել է 12,000 ծառ»,- հայտնում է Հենրիկ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ 2010 թ. Սևանի մաքրում անցկացնելու համար պետբյուջերից հատկացվել է 257 միլիոն դրամ։ 2006-2010 թթ. ջուրը մաքրելու համար հատկացվել է 416 միլիոն դրամ։

«Այսքան գումար շորթվել է։ Բացի այդ, 12,000 ծառերի հատումը, վառելանյութի և կահույքանյութի վաճառքը մոտավոր հաշվարկներով տվել է 31 միլիոնի եկամուտ, այս գումարի ճակատագիրը ևս հայտնի չէ»,- ասում է Հենրիկ Մարտիրոսյանը։

Անհանգստացնող է նաև Սևանի ափին հանգստի գոտիներ ստեղծող գործարարների վիճակը։ Մարդիկ վարձակալում են տարածքը, մեծ գումարներ են ծախսում լողափերը օրինական գրանցելու համար։ Սակայն դեռ չեն հասցնում կատարված ծախսերի դիմաց եկամուտ ստանալ, ջրի մակարդակը բարձրանում է, և արած գործն անցնում է ջրի տակ։

Հիշեցնենք, որ Սևանում գործող հանգստի սպասարկում իրականացնող 2000 կազմակերպություններից միայն 460-ն է օրինական։

Այս տարվա պետբյուջեի պլանով Սևանի ավազանում մաքրությունների համար նախատեսված է ևս 124 միլոն դրամ։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Հենրիկ Մարտիրոսյանը, դեռ աշխատանքներ չեն սկսվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում