ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը անդրադառնալով ՄԻՊ-ի տարեկան զեկույցին՝ նշեց. «Մարդու իրավունքների պաշտպանին պետք է ոչ թե գովել, այլ այնպես անել, որ նրա կողմից կայացված որոշումները իշխանություններն ի կատար ածեն, քանզի այդ որոշումները պարտադիր ուժ չունեն»:
Պատգամավորի խոսքով՝ ՄԻՊ-ը կարող է հաջողել այն դեպքում, երբ պետական կառավարման համակարգը ադեկվատ արձագանքի ՄԻՊ-ի բարձրաձայնած ցանկացած հարցի:
«Ժամանակին ձայն չեմ տվել պարոն Թաթոյանին, բայց եթե հիմա լիներ նրա թեկնածության քվեարկությունը, ես անպայման նրա օգտին կքվեարկեի»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ այս անգամ Մարդու իրավունքների պաշտպանը իր ամբողջական ժամկետը ի կատար կածի և շուտ հրաժարական չի տա, ինչպես նախկինում:
Մանրամասները՝ տեսանյութում: