Լուրեր
Դատարանները պետք է պաշտպանեն քաղաքական մեծամասնության դիկտատուրայից. Արտակ Զեյնալյան

«Կան դատական ակտեր, որոնք հակասում են Մարդու իրավունքների պաշտպանի որոշմանը, իսկ դրանց որակները, մեղմ ասած, անհամադրելի են»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ դա իրավական անվտանգությանը սպառնացող գործոն է:

«Կալանքի վերաբերյալ ներկայացված ավելի քան 92 տոկոս միջնորդությունները բավարարվում են: Սա խոսում է այն մասին, որ դատական համակարգը չի վերաբերվում ազատությանը որպես կանխավարկածի»,- նշեց պատգամավորը:

Արտակ Զեյնալյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատարանները և ՄԻՊ-ը առավելապես կոչված են պաշտպանելու քաղաքական փոքրամասնությանը և քաղաքացիական հասարակությանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *