Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին կմեկնի Վիեննա՝ ԵԱՀԿ մասնակից-երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Էդվարդ Նալբանդյանը չէր բացառել հուլիսին Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը:
Մինչդեռ РИА Новости-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա Ավստրիայում՝ հուլիսի 11-ին: Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ հայկական կողմը չի հրաժարվի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից: