«2017թ. ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանը ընթացել է խայտառակ իրավախախտումներով»,- 2016թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման վերաբերյալ քննարկմանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ինքը հիմքեր չունի դրական գնահատելու ԿԸՀ-ի գործունեությունը. «Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե մանկավարժը դասաժամերից դուրս է հրավիրել աշակերտների ծնողներին: Էդ մանկավարժը դասաժամերից դուրս դառնում է, ի՞նչ, Ձյունանուշի՞կ, թե՞ Ձմեռ պապ: Նա պահպանում է իր կարգավիճակը և իր ազդեցությունը այդ ծնողների նկատմամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում: