Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանը փոփոխությունները սկսում է իրենից. Շարմազանով (տեսանյութ)

«Եթե հիշում եք, նախագահ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին մեր կուսակցության 20-ամյակի միջոցառման ժամանակ հստակ շեշտեց, որ պետք է գնանք լայնամասշտաբ փոփոխությունների, և այդ փոփոխություններն առաջինը պետք է սկսենք մեզանից»,- այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը:


– Իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններում մի պահ է հասունացել, որ չարժե անդրադառնալ, թե ինչու առաջացավ երկխոսության անհրաժեշտությունը և ինչի արդյունքում այն հասավ կայացման: Պահն է անցնելու հստակ գործողությունների: Ընդդիմությունը հայտարարեց, որ պատրաստվում է պատվիրակություն ստեղծել երկխոսելու համար: Հետաքրքրիր է՝ երկխոսելու համար իշխանությունն այս պահին ունի՞ պատվիրակություն, եթե ոչ, ե՞րբ կսկսեն պատվիրակության ձևավորման աշխատանքները և ովքե՞ր կարող են ներգրավված լինել այդ պատվիրակության կազմում:


– Նախ ասեմ, որ ընդդիմության ՀԱԿ-ի թևը երեկվա հանրահավաքում ներկայացրեց իր պահանջները, որոնք չեն տարբերվում նախորդ պահանջներից: Այդ պահանջները կրկնությունն էին իրենց պահանջների՝ հատկապես արտահերթ ընտրությունների անցկացման մասով: Իշխող «Հանրապետական» կուսակցությունն այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի:


Մենք գտնում ենք, որ Հայաստանում ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական հիմք չկա իրականացնելու և հրավիրելու արտահերթ ընտրություններ: Բացառվում են երկրում նախագահական արտահերթ ընտրությունները, և ես չեմ տեսնում հիմքեր երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Ինչ վերաբերում է պատվիրակություններին կամ երկխոսության նոր փուլին՝ միայն կնշեմ, որ մեզ համար ընդունելի է քաղաքակիրթ տարբերակը: Այն մոդելը, երբ իշխանությունը և ընդդիմությունը միմյանց հետ հարաբերվում են ոչ թե հայհոյանքների կամ բարիկադներ կառուցելու, այլ ընդհանուր լեզու գտնելու և անհասկանալիության պատը քանդելու ուղղությամբ: Իսկ պատվիրակության վերաբերյալ կարող եմ ասել, որ դա նախագահի մենաշնորհն է, և բնականաբար ես չեմ կարող այդ հարցին սպառիչ պատասխան տալ: Այնուամենայնիվ մեր կուսակցությունը՝ նախագահի գլխավորությամբ, մշտապես կողմնակից է եղել երկրում քաղաքակիրթ կառուցողական երկխոսությանը, որովհետև այն երկրներում որտեղ կան ցնցումներ՝ հնարավոր չէ ժողովրդավարության զարգացում: Ցնցումները և ժողովրդավարությունը դրանք հականիշներ են, այլ ոչ թե հոմանիշներ, հետևաբար ցնցումներով չի կարելի հասնել ժողովրդավարության: Եթե հիշում եք, նախագահ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին մեր կուսակցության 20-ամյակի միջոցառման ժամանակ հստակ շեշտեց, որ պետք է գնանք լայնամասշտաբ փոփոխությունների, և այդ փոփոխություններն առաջինը պետք է սկսենք մեզանից: Չմոռանանք, որ ուժեղ է այն իշխանությունը, որը պատրաստ է լսել նաև ընդդիմության տեսակետը, առողջ քննադատությունը, որովհետև ընդդիմության քննադատությունը օգնում է նաև իշխանություններին ավելի զգոն լինել, ավելի լավ տեսնել թերությունները, որոնք որ կան: Մենք երբեք չենք ասել, որ ամեն ինչ գիտենք և ամենալավն ենք: Ուժեղ է այն իշխանությունը, որը տեսնում է և պատրաստ է լսել դիմացինի խոսքը: Իսկ այսօրվա իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ, ունի մեկ շատ լավ ունակություն՝ դա լսելու ունակությունն է:


– Կարելի՞ է ասել, որ այս տարիների ընթացքում ընդդիմությունը դրական է ազդել իշխանության վրա:


– Ես կարող եմ ասել, որ վերջին ժամանակաշրջանում ընդդիմություն-իշխանություն կառուցողական հարաբերությունները դրական են ազդել առհասարակ մեր քաղաքական մթնոլորտի վրա: Եթե հիշում եք, նաև առաջին նախագահը՝ ՀԱԿ-ի առաջնորդը, դրական գնահատեց իշխանության, նախագահ Սերժ Սարգսյանի որոշ քայլերը ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Սա շատ կարևոր կարծիք է, որը հնչում է արտախորհրդարանական ընդդիմության ղեկավարի շուրթերից: Եթե ուզում ենք, որ երկիրն իրոք լինի արժանապատիվ քաղաքացու երկիր, որտեղ կլինեն ուժեղ, ազատ քաղաքացիներ, մենք պետք է մեկս մյուսիս լսենք և, ինչու չէ, նաև քննադատենք, բայց դա պետք է լինի քաղաքակրթության շրջանակներում: Եվ ես համոզված եմ, որ մենք ուզում ենք:


– Ընդդիմությունն իր օրակարգում շարունակում է պահել արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխանությունն ասում է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա: Այս հակասությունները կարո՞ղ են առաջիկայում երկխոսության խոչընդոտ հանդիսանալ: Այն պարագայում, երբ միջազգային հանրությունը ողջունել և սպասում է այս երկխոսությանը:


– Մի բան կարող եմ ասել, որ ցանկացած երկխոսություն, բացի ընդհանուր կողմերից, ունի նաև բազմաթիվ խոչընդոտներ: Երկխոսելու անհրաժեշտությունը լինում է այն ժամանակ, երբ խոչընդոտներ և տարբեր կարծիքներ կան: Եթե բոլորը լինեն մեկ կարծիքի, ապա դժվար կլինի երկխոսել: Դրա համար ամբողջ աշխարհում կան կլոր սեղաններ, երկխոսության ինստիտուտներ, ընդունված կանոններ: Իսկ երբ ընդդիմությունը և իշխանությունը մեկը մյուսին իր կարծիքների ճշմարտացիությունն է փորձում ապացուցել, հասարակությունն ընտրությունների միջոցով որոշում է, թե ում կարծիքն է ավելի օբյեկտիվ և ավելի ճիշտ: Մենք նոր հեծանիվ չպետք է ստեղծենք:


– Ճիշտ հասկացա՞, որ ամեն դեպքում երկխոսությունը կկայանա:


– Մենք հասել ենք մի հանգրվանի, որ այդ բաց քաղաքական դիալոգը կա: Չեմ կարող ասել, թե ինչպիսի ֆորմատով, բայց քաղաքական իշխանության ղեկին կանգնած է մի մարդ և կուսակցություն՝ խոսքը «Հանրապետականի» մասին է, որն ինքն է երկխոսության նախաձեռնողը եղել: Իսկ երկրի առջև ծանրացած խնդիրները լուծելու լավագույն ճանապարհը դա քաղաքակիրթ երկխոսությունն է: Տեսեք, ԱՄՆ-ում էլ ընտրություններից առաջ եղան շատ սուր քննադատություններ, բայց դրանք չանցան քաղաքակրթության կանոնները: Արդյունքում երկխոսությունը հաղթեց: Երկխոսությունը նշանակում է, որ մենք պատրաստ լինենք նստել, քննարկել երկրի առջև ծանրացած խնդիրները՝ թեկուզ հրապարակային, թեկուզ մամուլի ակումբներում, թեկուզ ձեր թերթի և կայքի միջոցով, և մեր կարծիքը քաղաքական մշակույթին վայել ձևով ներկայացնենք մեր հանրությանը:


– Իշխանություն ասելով՝ ի՞նչ ձևաչափով եք պատրաստվում երկխոսության: Արդյո՞ք ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը ներգրավվելու են երկխոսության պատվիրակության կազմում:

– Դրա հետ կապված ես ամբողջական պատասխան չեմ կարող տալ, որովհետև դա իմ լիազորությունների շրջանակներում չէ: Ես ասացի, որ դա նախագահի որոշելիքն է: Դրա վերաբերյալ կարող եք մեր կոալիցոն գործընկերներից իրենց կարծիքը ստանալ: Յուրաքանչյուրը ունի իր կարծիքն այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց քաղաքական կոալիցիան ղեկավարվում է նախագահի գլխավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում