Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր բացվել է Բաթումի նոր դելֆինարիումը, որի կառուցման վրա Բաթումի քաղաքապետարանը ծախսել է 10 միլիոն լարի (6.3 միլիոն դոլար)։
Դելֆինարիումի ներկայացումները սկսվելու են հունիսի 12-ին։ Դրանց մասնակցելու են 7 դելֆիններ, որոնց ամիսներով վարժեցրել են այդ ներկայացումների համար։
Մուտքն արժե 12 լարի (ավելի քան 7.5 դոլար), իսկ մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է։ Դելֆինների շոուին միաժամանակ կարող է հետևել 700 մարդ։
Հիշեցնենք, որ Բաթումի առաջին դելֆինարիումը բացվել է 1975 թվականին և համարվել է քաղաքի այցեքարտը: