ԱՄՆ-ում աշխատուղ ռուս լրտեսների խմբի ձախողման իրական մեղավորը, ըստ «Интерфакс»-ի աղբյուրների, եղել է Արտաքին հետախոզության ծառայության «С» վարչության (ապօրինի հետախուզություն) ամերիկյան բաժնի վարիչ գնդապետ Պոտեևը:
Նա Ռուսաստանից փախել է Դմիտրի Մեդվեդևի` հուլիսին ԱՄՆ կատարած այցից մի քանի օր առաջ և ներկայումս գտնվում է Միացյալ Նահանգներում: Ռուսական ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ Պոտեևի փախուստից մի քանի օր առաջ տարբեր պատրվակներով ԱՄՆ են տեղափոխվել նախ նրա դուստրը, ապա և կինը: Ըստ աղբյուրի` Պոտեևն ի պաշտոնե տիրապետել է ԱՄՆ-ում աշխատող լրտեսերի մասին ողջ տեղեկատվությանը և նրան այդքան հեշտությամբ բաց թողնելը ռուսական հատուկ ծառայությունների մեծագույն վրիպում է: