«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ասաց, որ անհիմն կալանավորման այնքան ցցուն դեպքեր կան, որ հարցը նույնիսկ բարձրացվում է նախագահի մակարդակով:
Պատգամավորը անդրադարձավ նաև Հաց բերողի խափանման միջոցին. «Ինչո՞ւ դա փոխվեց կրկին, և նա կալանավորվեց, որի արդյունքում ունեցանք նման ցավալի դեպք»:
«Կալանավորման յուրաքանչյուր դեպք ինքնատիպ է և պահանջում է դրա հիմքերի առկայություն: Միջնորդություններում ոչ միշտ են գործով արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալները պատշաճ վերլուծված:
Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի կալանավորմանը, նա կալանքից բաց էր թողնվել՝ պայմանավորված դատաբժշկական եզրակացությամբ, որ նա տառապում է կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով: Կրկնակի դատաբժշկական եզրակացությամբ չէր հիմնավորվել այդ հիվանդությունների առկայությունը, և կալանքի հիմքերը բացարձակ առկա էին»,- հայտարարեց գլխավոր դատախազը:
Մանրամասները՝ տեսանյութում: