Ուկրաինացիներն այսուհետ կամուսնանան ոչ թե 14, այլ 16 տարեկանում: Այսպիսի առաջարկություն են արել Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ: Այս մասին հաղորդում է ուկրաինական «24» հեռուստաալիքը:
Պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն նշել է, որ այս առաջարկության հիմնական նպատակն է, որպեսզի աճող սերունդն ավելի քաղաքակիրթ և պատասխանատվությամբ մոտենա ամուսնական պարտականություններին՝ վերադառնալով ուկրաինացի ժողովրդի ավանդույթներին:
Եթե բացառիկ դեպքերում թույլատրվում է ամուսնանալ 14 տարեկանում, ապա հիմա այդ շեմը կբարձրացվի 16-ի: Ներկայիս դրությամբ Ուկրաինան և Ռուսաստանը ամուսնալուծությունների քանակով առաջատար դիրք են զբաղեցնում:








































