Իսպանացի հանրահայտ երգիչ 73-ամյա Հուլիո Իգլեսիասը 40-ամյա որդի ունի՝ Խավյեր Սանտոսը: Այդ մասին փաստում է ԴՆԹ թեստը՝ գրում է The Telegraph-ը:
Սանտոսի փաստաբանը հայտարարել է, որ նա պատրաստվում է հարազատության ճանաչման հայց ներկայացնել դատարան:
Նշվում է որ Սանտոսը 1990թ.-ից ի վեր պայքարում է Իգլեսիասի կողմից հայրության ճանաչման համար: Նրա խոսքով՝ 1970-ականների կեսերին երգիչը կարճատև սիրավեպ է ունեցել պորտուգալացի բալերինուհու հետ՝ միևնույն ժամանակ ամուսնացած լինելով մոդել Իսաբել Փրեյսլերի հետ: Իգլեսիասը համառորեմ ժխտել է Սանտոսի հետ ազգակցական կապը:









































