Քիչ առաջ ուժեղ կարկուտ եւ անձրեւ է տեղացել Արագածոտնի մարզում:
Ուժեղ կարկուտը ամբողջովին ավերել է Ակուքն, Արագածավան, Կարմրաշեն, Ոսկեթաս, Սուսեր, Ցամաքասար, Մաստարա եւ մի քանի այլ գյուղերի ցանքատարածությունները, մրգատու ծառերը:
Գյուղացիները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ կարկուտն ավերել է ամեն ինչ՝ այգիները, բերքը, բոստանները:
«Բերքի, ցանքատարածություննեի համարյա 80 տոկոսն ավերվել է: Սաղ տարի չարչարվեցինք, եկավ բերքի սեզոնը, հիմա էլ կարկուտը ավերեց ամեն ինչ: Ահավոր վիճակ է: Մարդ կա այգու դիմաց կանգնած լացում ա վիճակը տեսնելուց»,-մեզ հետ զրույցում ասացին ակունքցիները:









































