Դերասան Դենիել Ռեդկլիֆին առաջարկել են մարմնավորել Queen խմբի լեգենդար երգիչ Ֆրեդի Մերկուրին:
«Դենիելին արդեն ասել են՝ եթե նա ցանկանա, այդ դերը նրանն է: Չնայած երիտասարդ տարիքին՝ Դենիելը ֆիլմի ստեղծողների վրա մեծ տպավորություն է թողել «Սպանի՛ր քո սիրելիներին» ֆիլմում իր դերով, որտեղ նա մարմնավորել է համասեռամոլ պոետ Ալեն Գինզբերգի կերպարը»,- գրում է Daily Star-ը:
Նշվում է, որ նույնիսկ արտաքին չափանիշներով է Ռեդկլիֆը շատ հարմար այդ դերին: Բացի այդ, դերասանը սեռական փոքրամասնությունների հայտնի պաշտպան է, ինչպես նաև նկարահանվել է նման սեռական բնույթի տեսարաններում:











































