Ջեյմս Վուլֆենսոնը, ով մինչեւ 2005թ. գլխավորել է Համաշխարհային բանկը, երեկ գովեստի խոսքեր է ասել Թուրքիայի տնտեսական քաղաքականությունն իրականացնող թիմի հասցեին: «Today’s Zaman» թուրքական թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Թուրքիան հաջողությամբ է իրականացնում իր տնտեսական ծրագիրը եւ կարող է լավագույն օրինակ հանդիսանալ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ աշխարհի երկրների համար: «Որքան ես գիտեմ, Թուքիայի տնտեսական կառավարման թիմը լավագույնն է աշխարհում: Ես հետեւել եմ այդ թիմին եւ նրա հաջողություններին` զարմանքով եւ հիացմունքով»,- ասել է նա:
Նշելով, որ Թուրքիան մեծ եւ կարեւոր երկիր է, Ուլֆենսոնն ասել է, որ ինքը լավատես է Թուրքիայի տնտեսական հաջողությունների շարունակության վերաբերյալ, եւ Թուրքիայի տնտեսության աճն ու կայունությունը նպաստում են խաղաղությանը տարաժաշրջանում, ինչն ավելի լավ պայմաններ է ստեղծում առեւտրի համար: