Եգիպտոսի իշխանությունները սկսել են բռնագրավել այն օբյեկտները և հաստատությունները, որոնք պատկանում են «Մուսուլման եղբայրներ»-ին, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Հաղորդագրության համաձայն՝ երկրի իշխանություններն արդեն բռնագրվել են Բանի Յուսուֆ մարզի որոշ դպրոցների գույքը, որոնք ղեկավարում են «Մուսուլման եղբայրներ»-ը: Ակնկալվում է, որ կառավարությունը կբռնագրավի երկրի բոլոր մարզերում կազմակերպությանը պատկանող մյուս հաստատությունների գույքը :
Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսի դատարանը վճռել էր արգելել «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը: Շարժման անդամների ձերբակալությունները սկսվել են նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո: Մուրսին, ինչպես շարժման մյուս առաջնորդները գտնվում է բանտում: Նա մեղադրվում է ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցության և 2011 թ. բանտից փախչելու մեջ:










































