Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսի գինը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 3․31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47․97 դոլարի։
Վերջին անգամ այդ տեսակի նավթի գինը 48 դոլարից ցածր է եղել հունիսի 30-ին, այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է TASS-ը։