Հայաստանցի, ադրբեջանցի եւ ռուսաստանցի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Շահրիյար Մամեդյարովը եւ Սերգեյ Կարյակինը հաղթող են ճանաչվել շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Interfax-ի փոխանցմամբ, նոյեմբերի 4-14-ը Մոսկվայում անցկացված միջազգային մրցաշարում Արոնյանը, Մամեդյարովը եւ Կարյակինը 10 հնարավորից վաստակել են 5.5-ական միավոր եւ բաժանել առաջին երեք տեղերը: