Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «Օպել»-ի 2 ուղևորները և «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: