ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ղուրբանի իսլամական տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:
APA-ի փոխանցմամբ, նամակում Քլինթոնը ադրբեջանցի ժողովրդին շնորհավորում է Հաջի` դեպի Իսլամի սրբավայրեր մահմեդականների ուխտագնացության մեկնարկի առթիվ: Հիշեցնենք, որ այս տարի Հաջին շուրջ երկուեւկես միլիոն մահմեդականներ են մասնակցում: Ուխտագնացությունը կտեւի 5 օր:
Նշենք նաեւ, որ նոյեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մահմեդական տոնի առիթով շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: