ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խումբը նոյեմբերի 15-ի նիստում հրատապ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ արդարադատության նախարարությանը, որտեղ կան նաեւ որոշակի հարցադրումներ` կապված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների հետ: Հարցադրումներում ներառված են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կոշ» ՔԿՀ-ում օրերս կատարված բռնաճնշումների, ինչպես նաեւ ՔԿՀ-ներում հաճախակի դարձած մահվան դեպքերի, որոշ հիվանդություններով տառապող ազատազրկվածներին անհրաժեշտ բուժօգնության վերաբերյալ հարցեր: Արդարադատության նախարարությունը հարցադրումներին պետք է պատասխանի երեք օրվա ընթացքում: