Այս տարվա հունվար օգոստոս ամիսներին անցած տարվա հունվար-օգոստոսի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.7%-ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած տվյալներից:
Նույն ժամանակահատվածում սպառողական ապրանքերի գները աճել են 5.3%-ով: Այսինքն՝ իրական աշխատավարձը Հայաստանում նվազել է: Ընդ որում նման միտում դրսևորովում է այս տարվա մարտ ամսից սկսած:









































