Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիւստներ Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը շարք են վերադարձել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ռեալ»-ի մեկնարկային խաղում («Գալաթասարայ»-ի դեմ, 6:1) Կասիլյասը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն Սերխիո Ռամոսի հետ բախման արդյունքում կողերի վնասվածք էր ստացել ու 13-րդ րոպեին լքել խաղադաշտը:
Ռամոսն ու Կասիլյասը, ովքեր վնասվածքների պատճառով բաց էին թողել «Խետաֆե»-ի դեմ խաղը (4:1), շարք են վերադարձել ու մարզվում են ընդհանուր խմբի հետ:









































