
Հունիսի 30-ին՝ ժամը 22.00-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Հանրապետության հրապարակ» կայարանում կանցկացվի «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենում» թեմայով ուսումնավարժությունը, որը կազմակերպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Վաժանքի նպատակներն են.
• կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կազմավորումների եւ արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների դեպքում:
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում
• կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:
Ուսումնավարժությանը, բացի ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից, կմասնակցեն նաեւ մետրոպոլիտենի կազմավորումները, մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության 10 աշխատակից եւ 90 նմանակող, ՀՀ ոստիկանության կենտրոն բաժնից եւ Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախմբեր, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից՝ 2 բրիգադ, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ից, «Երեւանգազ» ԳԳՄ-ից եւ «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր:
Սցենարի համաձայն՝ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել շարժակարգի վագոններից մեկում: Արդյունքում կա 4 տուժած: Դեպքի վայր են ժամանում ՀՀ ԱԻՆ ԱԻ արձագանքման խումբերը, ՓԾ մոնիտերինգի եւ հոգեբանական աջակցության բաժինները, ՀՆՓԱԻԿ խումբը, ՀՀ ոստիկանության, «Շտապ բուժօգնության» «Երեւան Ջուր», «Երեւանգազ» ԳԳՄ-ի եւ «Էլ.ցանց» վթարային խմբերը եւ բրիգադները: Երկրորդ փուլում պայթյուն է տեղի ունեցել շարժակազմում, որը դուրս էր եկել «Երիտասարդական» կայարանից եւ շարժվում էր «Հանրապետության հրապարակ» կայարան: Թիվ 2 կանչով «Հանրապետության հրապարակ» կայարան են մեկնում ԱԻՆ տարբեր ՀՓՋ-ների մարտական հաշվարկները: