Tuesday, 09 06 2026
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով

Ծառայակցի կողմից սպանված զինվորը ցանկացել է այլ զորամաս տեղափոխվել

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակված կրակոցների հետևանքով մահացած զինծառայող Խաչատուր Կորյունի Խաչատրյանի մայրը՝ Տիկին Ասիան, պատմում է մանրամասներ:

1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը բանակում ինն ամսիներին ծառայության ընթացքում ծառայությունից ընդհանուր առմամբ գոհ է եղել, սակայն ծառայության ընթացքում երբեմն ընկճվում էր, երբեմն նորմալ տրամադրություն ունենում:

«Հարցրել եմ պատճառը, ասել է՝ կարոտում եմ, դրա համար է այդպես, բայց ես պրոբլեմ չունեմ»,- ասել է Խաչատուրը մորը:

Շրջանառվող վարկածը, թե որդին նամակ է գրել Սեյրան Օհանյանին իրեն այլ զորամաս տեղափոխելու համար, Խաչատուրի մայրը հերքում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքը, որպես մայր, ցանկություն է ունեցել գրել, ինչ-որ առումով օգտակար լինել տղային, որ հնարավորության դեպքում տեղափոխեին որդուն այլ զորամաս:

Որդին որևէ այլ բան չի ասել մորը, պարզապես մի քանի անգամ ասել է՝ եթե կարող ես, տեղափոխի: «Ասել եմ՝ ցավդ տանեմ, կաշխատեմ ինչ-որ բան անել. ցանկացած ծնող ուզում է իր երեխային օգնել: Նամակը գրել էի, կիսատ էր, դեռ չէի հասցրել տանել: Նախարարին գրել էի, որ եթե հնարավոր է՝ երեխայիս տեղափոխեն այլ զորամաս ծառայությունը շարունակելու համար: Գուցե բանակի մասին իր պատկերացումները մի փոքր այլ էին, դրա համար ինքը մտածում էր ուրիշ զորամասում ուրիշ կլինի ծառայությունը, ամեն դեպքում, 18 տարեկան երեխա էր դեռ: Նա նոր-նոր պետք է կյանք մտներ, սովորեր՝ կյանքն ինչ բան է»,- հուզված ասաց տիկին Ասիան՝ հավելելով, որ բոլորին խնդրում է իր երեխայի անունը չշահարկել, սուտ տեղեկատվություն չտարածել:

«Ինձ ճշմարտությունն է անհրաժեշտ: Դեպքից մեկ օր առաջ ես հեռախոսով խոսել եմ իր հետ, զրուցել եմ, նրա տրամադրությունը նորմալ է եղել, առանձապես ոչ մի դժգոհություն չի ունեցել: Ինձ համար հանելուկ է, ես պետք է մինչև վերջ գնամ, հաստատ իմանամ՝ ինչ կատարվեց իմ երեխայի հետ: Ես թույլ չեմ տա ոչ մեկին՝ իմ երեխայի անունը արատավորի: Հարցրեք իմ երեխաներին, ինձ ճանաչողներին, թող ասեն՝ ինչ ծնող եմ ես, ինչ երեխաներ են իմ երեխաները: Իմ երեխաներն այլ դաստիարակություն են ստացել, փողոցի հետ կապ չեն ունեցել»,- ասաց մայրը՝ ավելացնելով, որ ինքը հետևողական է լինելու գործի բացահայտման համար, պետք լինի՝ մինչև Եվրադատարան կդիմի:

Մայրը պատմեց, որ որդին բանակ գնացել է մեծ սիրով, այլապես եթե բանակից փախչող լիներ, Ռուսաստանից հետ չէր գա բանակ գնալու համար:

«Օրինակ՝ երեխաներ կան, որոնք ուղիներ են փնտրում խուսափելու ծառայությունից, բայց իմ երեխան երբեք նման բան չի մտածել: Ինքը հետաքրքրվում էր ազատամարտով, ազատամարտիկներով, ցանկացած հերոս ազատամարտիկից ավելի նվիրված էր: Եթե որևէ բանից դժգոհություն ունենար, առաջին մարդը ես էի, որին կասեր»,- ասաց նա:

Տիկին Ասիան հեկեկալով ասաց, որ չի կարող հաշտվել որդու չգոյություն հետ և չի պատկերացնում, որ այլևս նրան չի կարող տեսնել…

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ երեք զինծառայողների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Տիգրան Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը», և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Երկու հոգու նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել. ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանին՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը», սերժանտ Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում