Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր վստահությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
«Արքայական ակումբ»-ի նախագահը նշել է, որ իտալացի մարզիչն այն մասնագետն է, ով կարող է ակումբին հաղթանակներ պարգևել:
«Մենք ավելիին ենք ձգտում և համալրել ենք թիմի կազմը նոր ֆուտբոլիստներով: Մենք վստահում ենք Անչելոտիին: «Ռեալ»-ում նրա աշխատանքի նպատակահարմարությունը կասկածի տակ չի առնվում: Կարլոն հաջողությունների կհասցնի թիմը»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:









































