Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Բոստոնի դաշնային դատարանում տեղի կունենան Բոստոնի մարաթոնի ժամանակ Ջոհար Ցարնաևի կողմից իրականացված ահաբեկչության գործով լսումները: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Մասնավորապես, լսումների ընթացքում տեղի կունենա դատավորի հանդիպումը մեղադրող և պաշտպանական կողմերի ներկայացուցիչների հետ՝ գործի հանգամանքները ըստ էության քննարկելու համար:
Նշենք, որ հուլիսին տեղի ունեցած առաջին դատական լսումների ժամանակ Ջոհար Ցարնաևն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված 30 մեղադրական կետերից ոչ մեկում:











































