Մեքսիկայում արևադարձային «Ինգրիդ» մրրիկի և «Մանուել» փոթորկի հետևանքով զոհվել է 115 մարդ: Զոհերի թիվն, ըստ ամենայնի, կաճի: Նման տվյալներ է հայտնել երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
«Ինգրիդն» ու «Մանուելը» երկրում ուժգին ջրհեղեղներ ու սողանքներ են առաջացրել, ինչը հանգեցրել է մասշտաբային ավերածությունների:
Մասնավորապես Լա Պեսկա քաղաքի մոտ բնակելի շրջանը թաղվել է սողանքի զանգվածի տակ: Գերերո նահանգում սողանքի տակ է մնացել Լա-Պինտադա գյուղը: Նախագահի խոսքով՝ այնտեղից ողջ մարդ գտնելու հույս արդեն չկա:
Տուժածների հստակ թիվը դեռևս հայտնի չէ: Առանց էլեկտրականության ու ջրի է մնացել շուջ 23 հազար տուն, որոնց մեծ մասը գտնվում են Ակապուլկոյի աղքատ շրջաններում: Քաղաքը բախվել է պարենային և տուժածներին տեղափոխելու խնդրի:










































