Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հետընտրական գնահատականներ Բաքվից

Ադրբեջանում մինչ այժմ ձևավորված «ընտրական ավանդույթի» համաձայն, իշխանությունը ստիպված էր լինում հաշտվել ընդդիմության մի մասի հաղթանակի հետ` դրանով ժողովրդավարական ընտրությունների իմիտացիա ստեղծելով, բայց նոյեմբերի 7-ի ընտրություններում իշխանությունն ընտրվելու հնարավորություն չտվեց իրական ընդդիմության անգամ մեկ անդամի,- գրում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Թերթի հետ զրույցում «Արևելք-Արևմուտք» հետազոտությունների կենտրոնի նախագահ Արաստուն Օրուջլուն շեշտել է, որ ընտրությունների նման արդյունքը վաղուց էր հայտնի, քանի որ 2005-ի խորհրդարանական ընտրությունները կեղծելուց և մարդկանց բողոքները ճնշելուց հետո իշխանությունը ոչ մի լուրջ ներքին և արտաքին դատապարտման չի հանդիպել: «Դրանից հետո իշխանությունն անհոգ դարձավ: Նույն հանգստությամբ նա անցկացրեց 2008 թ. նախագահական ընտրությունները և 2009-ի հանրաքվեն: Հետո իշխանությունը որոշեց, որ անհրաժեշտ է երկրում այլընտրանքային քաղաքական համակարգ ստեղծել: Նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններն այդ ծրագրի իրագործման ուղղությամբ կատարվող քայլերի բաղադրիչ մասն են: Իշխանությունը նոյեմբերի 7-ի ընտրություններն էլ անցկացրեց նախկին ավանդույթի համաձայն: Բայց այն աստիճանի համընդհանուր կեղծարարություն թույլ տվեց, որ Արևմուտքը սկսեց արձագանքել, ընդդիմությունն էլ` միավորվել: Գործընթացը սկսեց շրջվել իշխանության դեմ: Իշխանության անսահման վստահությունն ու հանգստությունը պատճառ դարձան իր իսկ դեմ գործընթաց սկսելու համար»,- եզրահանգել է նա:
Turan տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի կարծիքով, իշխանությունների` 2010 թ. խորհրդարանական ընտրություններն այսկերպ անցկացնելու մեջ ոչ մի զարմանալի բան չկա. «Իշխանությունը տնտեսական ոլորտում և մարդու իրավունքների բնագավառում հասարակությանը դիմակայելու գիծ է բռնել, ինչը վերջին խորհրդարանական ընտրություններում էլ ավելի կոշտ կերպով է դրսևորվել: Եթե մինչ այժմ, խորհրդարան թողնելով մի քանի ընդդիմադիրի, իշխանությունը ցանկանում էր մասնատել ընդդիմությանը, ապա այս անգամ որոշել է իսպառ վերացնել ընդդիմության գոյությունը խորհրդարանում: Իշխանությունը գնալով համոզվում է, որ համընդհանուր կեղծարարությունը ոչ մի լուրջ հակազդեցության չի արժանանալու: Այդ պատճառով էլ նման հանգիստ ընտրություններ է անցկացնում»,- նկատել է Turan-ի տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում