Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցման պատմական հիմքը. Yeni Safak, Թուրքիա

Թուրքիայի հարաբերությունները իր հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի հետ վեցդարյա պատմություն ունեն: Ռուսաստանը, որ եվրասիական տարածաշրջանում կարևոր ուժ դարձավ հատկապես 18-րդ դարում Պետրոս Առաջինի իրականացրած ռեֆորմներից հետո, և Օսմանյան կայսրությունը միշտ մրցակցության մեջ են եղել միմյանց հետ այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Բալկանները, Կովկասը, Թուրքեստանը: Ռուսաստանը հզորացրել էի իր դիրքերը և կարևոր խաղացող է դարձել հակամարտությունների տարբեր գոտիներում, նախևառաջ Մերձավոր Արևելքում՝ սիրիական ճգնաժամում: Ռուսաստանը ուժեղացրել է իր դիրքերը Միջերկրական ծովում և դարձել ռազմավարական մեծ ուժ, որի հետ այսօր պետք է հաշվի նստել նաև Թուրքիայից դեպի հարավ ընկած տարածաշրջանում:

Ռուսաստանի արդիականացման փորձը նույնպես շատ ընդհանրություններ ունի Օսմանյան կայսրության հետ: Ի տարբերություն Եվրոպայի, որտեղ արդիականացումը տեղի ունեցավ ներքին բնական գործընթացների արդյունքում, Ռուսաստանում և Օսմանյան Կայսրությունում այն ընթացավ վերևից ներքև, լուսավորված բյուրոկրատական վերնախավի միջոցով: Փաստը, որ այդ արդիականացումը ներքևներում բավարար աջակցություն չստացավ, հակաարդիականացումը սատարող որոշ գաղափարների առաջացման պատճառ դարձավ:

Սլավոնաֆիլիզմից մինչև պանիսլամականություն

Ռուս և թուրք հասարակությունների կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրանք նույնանման խնդիրներ են հաղթահարել արդիականացման ճանապարհին: Հզոր Ռուսաստան ստեղծելու մարմաջով տարված Պյոտր Առաջինը «պատուհան բացեց դեպի Արևմուտք»՝ մեծամասշտաբ փոփոխություններ իրականացնելով վարչական, ֆինանսական, կրթական և տնտեսական ոլորտներում: Այդ փոփոխությունները ուղղված էին նաև ժողովրդի կենսակերպի, հավատի և ավանդույթների դեմ: Ի պատասխան արդիականացման այդ քաղաքականության՝ առաջացավ պահպանողական գաղափարախոսությունը: «Սլավոնաֆիլիզմ» անունը կրող այդ գաղափարախոսությունը, որ արդյունքում վերածվեց պանիսլամականության, ըստ էության, սլավոն ժողովուրդների միավորման միջոցով դարձավ Արևմուտքին ուղղված մարտահրավեր:

Արդիականացման օսմանա-ռուսական փորձը

Օսմանյան կայսրությունում Պյոտր Առաջին քաղաքական գործչի նմանակը սուլթան Մահմուդ Երկրորդն է, որի առաջնային նպատակը նույնպես երկիրն արդիականացնելն էր: Մահմուդը նույնպես փոփոխություններ իրականացնելու ճանապարհին շեշտը դնում էր արտաքին ձևի, ոչ թե ժողովրդի կողմից այն ընդունելի դարձնելու վրա: Պյոտրի օրինակով, որ հրամայել էր ռուսներին գերմանական հագուստ կրել, Մահմուդը հրամայեց թուրքերին կրել ֆրանսիական հագուստ:

Եվս մեկ հանգամանք կա, որ մոտեցնում է Ռուսաստանին և Թուրքիային: Բանն այն է, որ Արևմուտքը այդ երկու երկրներին ընդունում է, որպես «օտարի»: Այսօր Եվրամիության համատեքստում Թուրքիան մի հարց է քննարկում՝ արդյոք ինքը արևմտյան երկի՞ր է: Ռուսաստանը նույնպես այդպիսի հարց է տալիս ինքն իրեն: Թե ինչու Թուրքիան Եվրոպա չէ, հասկանալի է. Թուրքիան չի համապատասխանում ո՛չ քրիստոնեկան, ո՛չ հունական, ո՛չ լատինական աշխարհընկալման ավնդույթներին: Բայց որն է Ռուսաստանի՞ խնդիրը: Այստեղ երկու կարևոր հանգամանք կա. նախևառաջ Ռուսաստանը գերադասեց ուղղափառությունը արևելյան քրիստոնեությունից ՝ դրանով իսկ դուրս մնալով կաթոլիկ Եվրոպայի սահմաններից: Մյուս պատճառն այն է, որ Ռուսաստանը, ինչպես Թուրքիան, ասիական հասարակություն է, իսկ երբ խոսքը վերաբերում է Ասիային, սկսում են գործել արևմտյան նախապաշարմունքները: Ռուսաստանը միշտ էլ համարվել է թույլ զարգացած երկիր, որտեղ իշխում է բռնապետությունը: Ժամանակին ֆրանսիացի վիպագիր և ճանապարհորդ Լամարթինը դիպուկ է նկատել. «Ես չեմ ուզում ասել, որ ռուսները բարբարոս են. նրանք նույնպես Արևմուտքին հավասար զարգացման ճանապարհին հասել են քաղաքակրթության և հաջողությունների… սակայն ռուսական և ֆրանսիական քաղաքակրթությունների միջև մի կարևոր տարբերություն կա. ռուսական քաղաքակրթության հիմքը ենթարկվելն է, ֆրանսիականը՝ միտքը, ռուսներին տեր է պետք, ֆրանսիացիներին՝ օրենք»:

Ուրեմն՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան երբեք էլ չկարողացան Արևմուտք դառնալ. չէ՞ որ լատինա-գերմանական ծագում չունեցող այդ երկու երկրները կաթոլիկների հետ ոչ մի առնչություն չունեն և հասարակական, քաղաքական, տնտեսական այն իրադարձությունները չեն ապրել, ինչ որ Եվրոպան, եվրոպական արժեքների կրողը չեն:

Այսպիսով, Թուրքիան և Ռուսաստանը Արևմուտքի հետ հարաբերություններում նման փորձն ունեն, նման են նաև արդիականացման փորձով: Այդ ընդհանրությունները երկու երկրների հասարակություններին հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու միմյանց: Սակայն եվրոպական քաղաքականության և տարածաշրջանային շահերի բախման արդյունքում այդ երկրները անընդմեջ պայքարել են միմյանց դեմ՝ սպառելով ողջ ուժն ու էներգիան: Այսօր վերելքներով և վայրէջքներով հագեցած այդ հարաբերությունները երկու երկրների ուժեղ առաջնորդների շնորհիվ ավելի քան երբևէ ամուր են: Իհարկե, այդ համագործակցությունը սահմաններ ունի, քանի դեռ և՛ Բալկանները, և՛ Կովկասը, և՛ Թուրքեստանը, և, իհարկե, Մերձավոր Արևելքը գտնվում են Ռուսաստանի և Թուրքիայի շահերի ոլորտում: Բայց մի բան ակնհայտ է՝ Ռուսաստանի հետ թուրքերն ավելի շատ տեսակետների համընկնումներ ունենք, քան Եվրոպայի, հետևաբար երկու երկրների սերտ համագործակցությունից կշահեն երկուսն էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում