Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Մխիթարյանն անտեսեց Հայաստանի ազգային հավաքականը

Բոլոր ժամանակների Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան ծավալուն ասուլիսը լայն արձագանք է ստացել ոչ միայն հայ ֆուտբոլասերների շրջանում:

Մխիթարյանը խոսել է սիրելի ֆուտբոլիստի, խոհանոցային նախասիրությունների, արդեն իսկ հայտնի դարձած WhooaMkhitaryan երգի, նույնիսկ Հնդկաստանում տարածում գտած մարզաձևի մասին: Մեր ֆուտբոլիստը նշել է նաև, որ ցանկություն ունի Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու:

«Մտածում եմ Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու մասին և շատ կցանկանայի ապագայում հիմնել ակադեմիա, որպեսզի հայ մանուկներին փոխանցեմ մեծ ֆուտբոլի իմ փիլիսոփայությունը»,- ասել է Մխիթարյանը:

Սա, ինչ խոսք, ողջունելի է: Ողջունելի է, որ մեծագույն հայ ֆուտբոլիստը մտածում է իր հայրենիքում ֆուտբոլը խթանելու մասին: Մոտ մեկ ժամ տևած ասուլիսի ընթացքում Մխիթարյանը չխոսեց թերևս մեկ բանի մասին: Լինելով Հայաստանի ազգային հավաքականի ավագ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը ուղղակի չանդրադարձավ մեր երկրի ազգային թիմին: Շատերն էին սպասում, որ Մխիթարյանը մասնավորապես կանդրադառնա աշխարհի առաջնության ընտրական փուլում հունիսի 10-ին կայացած Մոնտենեգրոյի հետ հանդիպմանը: Կրելով ազգային թիմի թևկապը և լինելով հավաքականի ամենաազդեցիկ և սիրված ֆիգուրը՝ Մխիթարյանը կարող էր մեկնաբաներ տեղի ունեցածը:

Չխոսելով Մոնտենեգրոյից կրած ամոթալի պարտության մասին՝ Մխիթարյանն, այդուամենայնիվ, տվեց մի քանի հարցերի պատասխան: Մասնավորապես, այս թեման շրջանցելով, նա հասկացնել տվեց, որ չի ցանկանում հիշատակել պարտության գլխավոր մեղավորին կամ մեղավորներին: Մխիթարյանի լռությունը վկայում է, որ լինելով մեծ պրոֆեսիոնալ՝ նրա համար ուղղակի ամոթալի է խոսել հավաքականում տիրող վիճակի մասին: Վերջապես՝ Հայաստանի հավաքականի ավագը չցանկացավ անդրադառնալ մի խնդրի, որը պարզ է բոլորի համար, և որը արդարանալու կամ ոմանց արդարացնելու հիմքեր ուղղակի չունի:

Մխիթարյանի հույսերն ու երազանքները ամբողջովին կապված են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: «Իմ մեծ երազանքներից մեկը եղել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի գավաթի նվաճումը, և երազանքս իրականացավ: Այժմ ես երազում եմ բարձրացնել Չեմպիոնների լիգայի գավաթը: «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ զգում եմ՝ ինչպես ընտանիքում: Իսկապես այս թիմը կարծես մի ընտանիք լինի: Բոլորը միմյանց սիրում են և հարգում»,- նշել է հայ ֆուտբոլիստը:

Կարելի է ասել, որ ցանկացած ֆուտբոլիստի երազանքների թվում է աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելը: Վստահ ենք, որ Մխիթարյանը ևս երազել է այդ մասին: Այսօր նա այդ մասին լռում է, քանզի անիրականանալի է համարում Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը մասնակցելը:

Ինչևէ, ասուլիսի ընթացքում Մխիթարյանը տվեց նաև կարևորագույն հարցերից մեկի պատասխանը, որը քննարկման լայն առարկա էր դարձել հատկապես հայ ֆուտբոլասերների շրջանում: Խոսքը մեր ֆուտբոլիստի և «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի փոխհարաբերությունների մասին է:

«Ժոզեն հաղթող է, նա յուրաքանչյուր խաղը հաղթելու համար այնքան համառորեն է աշխատում, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ տրվել խաղին: Ժոզեն մեզ հույզեր և մոտիվացիա է տալիս: Ես շատ բան եմ իրենից սովորել և այդպես էլ շարունակելու եմ»,- ասել է Մխիթարյանը:

Վերջինս աշխարհի տարբեր երկրներից իր երկրպագուների կողմից ստացել էր մոտ 1000 հարց: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը մասնավորապես անդրադարձել է ակումբի, իր թիմի և ֆուտբոլային երազանքներին հասնելու մասին հարցերին:

«Շնորհակալ եմ հարցերի համար: Ես փորձեցի պատասխանել որքան հնարավոր է՝ շատ հարցերի: Շատ հաճելի էր շփումը բոլորիդ հետ: Ես իսկապես շատ շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար և ուրախ եմ, որ անհամբերությամբ սպասում եք իմ հաջորդ մրցաշրջանին»,- եզրափակել է Հենրիխ Մխիթարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում