Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Բաքվին հասկացրին, որ մեծ արյունահեղության պատասխանատվություն կրելու խնդիր կունենա

Ոչ թե ադրբեջանական կողմը կարող է մարտավարական փակուղու մեջ մտնել հայկական զինուժի արդյունավետ գործողությունների շնորհիվ, այլ հայկական կողմը պարզապես պարտավոր է Ադրբեջանին մտցնել փակուղի:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի և սահմանային վերջին միջադեպերի մասին: Խոսքը, հատկապես, հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների խմբի կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին է: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ դիվերսիոն ներթափանցման փորձը ձախողվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող հայկական ստորաբաժանումների արդյունավետ գործողությունների շնորհիվ: Հակառակորդը ունի առնվազն 4 զոհ:

– Պարոն Սաֆարյան, Ձեր կարծիքով՝ ռազմական և քաղաքական ի՞նչ նպատակներ էր հետապնդում դիվերսիոն այս հարձակումը:

– Կարծում եմ, որ մենք տեսնում ենք ինչ-որ բանի գլխավոր փորձ՝ ռեպետիցիա Ադրբեջանի կողմից: Մի շերտում դրանք զորավարժություններն են, մյուս շերտում՝ հռետորաբանությունը Ադրբեջանի կողմից և նաև դիվերսիոն ներթափանցման փորձերը: Եկեք հասկանանք, որ սրանք արդեն լուրջ նշաններ են, որովհետև դիվերսիաները նույնպես որոշակի խնդիր են լուծում: Թերևս Ադրբեջանը ստուգում է հակառակորդի զգոնությունը, պաշտպանական վիճակը և նաև այդ կերպ լարվածությունը հասցնում է որոշակի մակարդակի, որը նա կփորձի տրանսֆորմացնել այլ իրավիճակի:

– Որքանո՞վ է սա կապված Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցի և կարգավորման գործընթացի զարգացումների հետ:

– Արդեն գաղտնիք չէ, շատերս ենք խոսել դրա մասին, որ էսկալացիայի առումով Ադրբեջանի հետապնդած նպատակներից մեկը բանակցությունների գործընթացի վրա ազդելը, սեփական դիրքերը բարելավելն է: Ադրբեջանին թվում էր, թե նախ Ապրիլյան պատերազմը կփոխի շփման գիծը, որը կբերի բանակցային գործընթացում իր դիրքերի ուժեղացման: Մեծ հաշվով՝ շփման գծի փոփոխություն տեղի չունեցավ, Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում չեն բարելավվել, որովհետև նախ բանակցություններ չկան, երկրորդը՝ Մինսկի խմբի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Ալիևը ռազմավարական առումով բացարձակապես չի հասել իր նպատակներին, որոնք կապված էին Ապրիլյան պատերազմի հետ: Այս իմաստով՝ նա, իհարկե, շարունակելու հակամարտության սրացումը օգտագործել որպես բանակցային գործընթացի վրա ազդելու լծակ, հետևաբար, պիտի փորձեր այդ նպատակին ծառայեցնել նաև Մինսկի խմբի համանախագահների այցելությունը:

– Ի վերջո, ի՞նչ արդյունքներ տվեցին համանախագահների հանդիպումները Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում:

– Թերևս միայն մի բան՝ Մինսկի խումբը ժամանակավորապես ազդակներ ուղարկեց Ադրբեջանին, և Ադրբեջանը հասկացավ, որ ինքը մեծ արյունահեղության պատասխանատվություն կրելու խնդիր կունենա: Մինսկի խումբը և ընդհանրապես միջազգային հանրությունը այս պահին փորձում են ավելի հանրամատչելի համոզել Ադրբեջանին, որ նա չի լուծելու խնդիրը ռազմական ճանապարհով:

– Բայց Դուք կարծում եք, որ նման հավանականություն կա՞ր մինչև Մինսկի խմբի համանախագահների այցը:

– Այո, կար, հիմա էլ կա: Ես ասացի՝ Մինսկի խումբը միառժամանակ հասկացնում է Ադրբեջանին, որ այս պահին նա չի կարող դա մարսել:

– Դուք տեսնո՞ւմ հասցեական հայտարարություն Ադրբեջանի հանդեպ՝ այցի արդյունքներով արված Մինսկի խմբի հայտարարության մեջ:

– Հասցեականության մասին իմ կողմից ասվածը վերաբերում էր Մինսկի խմբի նախավերջին՝ մայիսի 18-ի հայտարարությանը: Վերջին հայտարարությունը ստանդարտ հայտարարություն էր՝ փորձելու ամրապնդել փխրուն խաղաղությունը և կոչ անել կողմերին, այսպես ասած, ավելի կառուցողական լինել բանակցային գործընթացում: Բայց եկեք հիշենք, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը իրենց դիրքորոշումներն արտահայտեցին վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ: Թերևս նրանց առաջին խնդիրն է՝ թույլ չտալ, որ պատերազմ լինի: Նրանք հասկանում են, որ Ադրբեջանը գնում է արկածախնդրության, նրանք տեսնում են, որ Ադրբեջանը ուզում է միջազգայնորեն լեգիտիմացնել իր այդ քայլը: Համանախագահող պետությունները հասկացնում են, որ դա չի լինելու:

– Վերջին ամիսներին տեսնում ենք, որ հայկական կողմը կարողանում է արդյունավետ կերպով կանխել հակառակորդի դիվերսիոն հարձակման փորձերը: Փետրվարին ևս նման հարձակման փորձ եղավ, բայց կրկին դիվերսիոն խումբը չեզոքացվեց: Կարծում եք՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը սրա հետևանքով մտնի մարտավարական փակուղու մեջ:

– Ոչ թե հնարավոր է, որ Ադրբեջանը մտնի փակուղու մեջ, այլ մենք ուղղակի պարտավոր ենք նրան մտցնել փակուղի, հատկապես, երբ միջազգային հանրությունը հասկացնում է ադրբեջանական կողմին, որ նա ռազմական ճանապարհով էլ չի լուծելու խնդիրը: Այս պահին այդ խնդիրն է դրված: Եթե Ադրբեջանը հավատացած է կամ փորձում է ցույց տալ, թե հավատում է, որ խնդիրն ունի մեկ լուծում, այժմ միջազգային դերակատարները հասկացնում են Ադրբեջանին, որ այս խնդիրը ռազմական եղանակով չի լուծվելու:

Առիթ եղել է ասելու, որ Ապրիլյան պատերազմից հետո լայնածավալ պատերազմի ռիսկերը մի փոքր նվազել են, և Ապրիլյան պատերազմն ինքն էլ ցույց տվեց, որ Ադրբեջանը այդպիսի ռեսուրս չունի՝ գնալու լայնածավալ պատերազմի: Դրանից հետո Հայաստանը նաև ռազմավարական հակակշռման որոշակի խնդիրներ լուծեց՝ ընդդեմ Ադրբեջանի, բայց լոկալ արյունահեղության ռիսկերը պահպանված են, ընդ որում սա կարող է նույնքան կորստաբեր լինել: Ադրբեջանը խաղում է բացառապես այդ դաշտում, այսինքն՝ որոշակի ոտնձգություն, սադրանք՝ կապված մեկ դիրքի հետ, որի հետևանքով որքան հնարավոր է՝ մեծ արյունահեղություն լինի՝ 4 զոհ: Հայկական կողմն այս դաշտը պիտի փակի: Եթե չփակենք, Ադրբեջանը անընդհատ խաղալու է այդ դաշտում, որովհետև այլընտրանք իրեն թողնված չէ: Ադրբեջանի այս մարտավարության շրջանակներում կարող է լինել քաղաքացիական բնակավայրերի գնդակոծություն, դիվերսիոն հարձակում դիրքերի վրա, դիպուկահարների ակտիվացում և այլն: Բայց նա արդեն աշխատում է ավելի դաժան դարձնել կորուստները, ավելի կորստաբեր դարձնել միջադեպերը Հայաստանի համար, հետևաբար Հայաստանը չպետք է մնա անընդհատ դժգոհողի, պասիվ դերակատարի դիրքում, անընդհատ խոսի միայն միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասին: Մեկ տարի է անցել այդ պայմանավորվածություններից, և որևէ առաջընթաց չկա այս հարցում: Եթե հայկական կողմը չկարողացավ ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմները, ապա Ադրբեջանն անընդմեջ խաղալու է այդ դաշտում՝ անկախ այն հանգամանքից, թե մարտավարական առումով որ շրջանում ինչ փակուղու մեջ կլինի: Սա միակ բանն է, որը նրան թողնված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում