Ոչ ոք չի ասել, որ մենք մտնում ենք Եվրասիական միություն, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ կուսումնասիրի այդ հարցը, հայտարարել է «Վրացական երազանք» կոալիցիայից նախագահի թեկնածու Գեորգի Մարգելաշվիլին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նրա խոսքով՝ վրացի ժողովուրդը պետք է սովորի, որ մենք ազատ, անկախ քաղաքացիներ ենք ու քաղաքական գործիչների իրավունքն է ուսումնասիրել այս կամ այն հարցը:
«Ոչ ոք չի ասել, որ մենք մտնում ենք ինչ-որ միություն, վարչապետն ասել է, որ ուսումնասիրում է այդ հարցը, ինչ-որ բան է մտածում ու անալիզի ենթարկում: Վարչապետն ասել է, որ կուսումնասիրի ու դա քննադատվում է: Մենք աստիճանաբար պետք է համակերպվենք, որ ազատ, անխած քաղաքացիներ ենք ու քաղաքական գործիչների գործն է ուսումնասիրել այս կամ այդ հարցը , այլ ոչ թե խոսել լոզունգներով»,- մասնավորապես հայտարարել է Մարգելաշվիլին։











































