Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում այսօր մրցագորգ դուրս կգան մեր հավաքականի 3 ըմբիշներ:
60 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ալեքսան Միքայելյանը, իսկ Մաքսիմ Մանուկյանը կպայքարի 84 կգ քաշային կարգում:
Մեծ են սպասելիքները հատկապես 96 կգ քաշային կարգում, որտեղ հանդես է գալիս Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:








































