Նախորդ տարվա մայիսի 1-ի համեմատ, բաժնետիրական ընկերությունների թիվը այս տարվա մայիսի մեկին 15-ով պակասել է։ Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թ. ապրիլին» զեկույցից։
2011 թ. մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում կա 903 բաց բաժնետիրական ընկերություն։ Փակ բաժնետիրական ընկերությունների թիվը մայիսի 1-ի դրությամբ 3,235 է՝ նախորդ տարվա մայիսի 1-ի համեմատ ավելանալով 25-ով։