Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Կարմիր կովը կաշին չի փոխում

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի համաձայն՝ 2016 թվականին Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Հասկանալի է, որ խոսքը գնում է խիստ հավաստի, մի քանի անգամ ստուգված տեղեկատվության մասին: Առնվազն թյուր էին մեր հասարակության այն սպասումները, թե Ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան կվերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում` հաշվի առնելով Հայաստանում հասունացող հակառուսական տրամադրությունները: Ըստ ամենայնի, Մոսկվայում հրաշալի տիրապետում են մեր հանրային կարծիքը մանիպուլացնելու հնարքին և գիտեն, որ մի «Իսկանդերով» կարող են վերականգնել «օրհնած սհաթի» տրամադրությունները:

Ըստ երևույթին, թերի է Ադրբեջանին ռուսական ռազմական մատակարարումները միայն բիզնես նկատառումներով բացատրելը: Իհարկե, դա կա ու այդ մոտիվը հիմնականներից մեկն է, որովհետև Ադրբեջանին բաժին է հասնում ռուսական սպառազինության մատակարարումների 4%-ը: Ինքնին պարզ է, որ խոսքը մեծ գումարների մասին է, որից բնականաբար չի հրաժարվի ֆինանսական ռեսուրսների մեծ պահանջարկ ունեցող Ռուսաստանը:

Մյուս կողմից` կայսրությունների քաղաքականությունը չի բնութագրվում միայն ֆինանսական շարժառիթներով, եթե նույնիսկ նրանք գտնվում են տնտեսական ճգնաժամի մեջ: Ռուսաստանը չունի փող, կրեատիվ գաղափարներ ու տարածաշրջաններին ու մի շարք երկրների իր ազդեցության տակ պահում է շանտաժի ու հարկադրանքի գործիքներով: Գազը, ռազմաբազաները, սպառազինությունը, չլուծված հակամարտություններն այն գործիքներն են, որոնց միջոցով Ռուսաստանն իրականացնում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում: Եթե չլինեն սպառազինության մրցավազքն ու պատերազմի վտանգը, Հայաստանի արտաքին քաղաքականությունն անհամեմատ անկախ կլինի Մոսկվայից: Նույն Ադրբեջանը, երբեք, անգամ տեսականորեն չի քննարկի իր եվրասիական ինտեգրման հեռանկարը, եթե չգիտակցի Մոսկվայի տարածաշրջանային քաղաքականության ռիսկերը: Սպառազինությունների մրցավազք սանձազերծելով` Մոսկվան փորձում է կառավարել Ղարաբաղյան հակամարտությունը և դրա կողմերին:

Հայաստանը հատկապես հայտնվել է «թակարդում» կամ այնտեղ է դրել իր անվտանգությունը, որովհետև մեր երկրի անվտանգության հիմնական սպառնալիքը գալիս է մի երկրից, որն անվանապես մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց բոլոր ուղղություններով «ականապատել» է մեր անվտանգության համակարգը: «Ականապատել» է ոչ թե մեր թշնամիներից մեզ պաշտպանելու, այլ Հայաստանին կաշկանդելու, Հայաստանին «թակարդից» դուրս չթողնելու նպատակով:

Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շարժումներ անելն ընդունված չէ և հղի է լուրջ մարտահրավերներով: Հայաստանն այսօր չի կարող իրեն դուրս դնել ՀԱՊԿ-ից, որովհետև կդառնա ռուսական կայսերականության ամբողջ պոտենցիալի թիրախը` չունենալով անվտանգության այլընտրանքային համակարգ: Սակայն մենք պարտավոր ենք գոնե մտածել «թակարդից» դուրս գալու ելքերի մասին, այսինքն` դիվերսիֆիկացնել մեր անվտանգությունը: Նվազագույնը պետք է մեծացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պատուհանը, մանավանդ, որ անցյալ շաբաթ Բրյուսելից ավելի սերտ համագործակցության ուղերձներ փոխանցվեցին Երևանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում