1994-ի հունիսի 17-ին ՄԱԿ-ն ընդունել է անապատացման դեմ պայքարի հռչակագիրը։
Հռչակագիրը պետություններին կոչ է անում միջոցառումներ ձեռնարկել անապատացման ու երաշտի դեմ պայքարի, նաև երաշտի հետևանքները վերացնելու հարցում համագործակցելու անհրաժեշտության մասին իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ։
Անապատացումը սպառնում է ավելի քան 1 մլրդ մարդու առողջությանը ու գոյատևմանը։ Ամեն տարի անապատացումն ու երաշտը մոտ 42 մլրդ դոլարի վնաս է պատճառում՝ գյուղատնտեսական արտադրանքի կորուստի ձևով։