Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մեր համակարգի վտանգավոր ճեղքերը

Ստեփանակերտում մեկնարկել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը` Հայաստանի և Արցախի շուրջ երկու տասնյակ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման ֆորումները, որոնք ըստ էության իրական և ինստիտուցիոնալ քաղաքականության բացակայությունից առաջացած վակուումը լցնելու նպատակ ունեն, գործնական առումով որևէ դեր չունեն երկու հայկական հանրապետությունների ներքին կյանքում, առավել ևս՝ ԼՂ կարգավորման գործընթացում:

Երբ քաղաքական համակարգն ինքն է օտարված հասարակությունից, ապա չի կարող Արցախի հարցում համազգային միասնության ազդակ հաղորդել, եթե նույնիսկ ֆորումն ավարտվի իդեալական բանաձևի կամ հայտարարության ընդունմամբ: Նման տեքստերը վաղուց չեն ազդում անգամ մեր հասարակության վրա, էլ ուր մնաց զսպեն Ադրբեջանի ռազմատենչությունը կամ սրբագրեն միջազգային կառույցների քաղաքականությունը: Այսօրվա ֆորումից միակ պրակտիկ օգուտը ստանալու է Արցախի սպասարկման ոլորտը, որովհետև Երևանից ժամանած մի քանի տասնյակ մարդ Ստեփանակերտում մի քանի օր փող են ծախսելու: Դա արդեն լավ է, միևնույն է՝ այս ֆորումից այլ բան հնարավոր չէ ակնկալել:

Մյուս կողմից՝ մեր պետական, քաղաքական համակարգերի որակը մտահոգության առիթ է տալիս, որովհետև դրանց ճեղքերը կարող են խրախուսել նույն Ադրբեջանին: Օրինակ՝ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Ադրբեջանում կարող են պատրանքներ ունենալ այն հանգամանքից, որ հաջորդ տարի կառավարման փոփոխությունը Հայաստանում գուցե անկայունություն առաջացնի: «Վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար, որովհետև Հայաստանն ապակայունացել է և թույլ է։ Այսինքն՝ այդ վտանգն ավելի շատ կապված է Ադրբեջանի ռեակցիայի կամ նրա կողմից թյուրըմբռնման հետ»,- ասել է Կիրակոսյանը:
Վերջինս ակադեմիական մտածողություն ունի և օգտագործում է դրան բնորոշ ձևակերպումներ:

Իրականում խնդիրը ո՛չ Ադրբեջանի պատրանքներն են, ոչ էլ Հայաստանի անցումը խորհրդարանական կառավարման, այլ այն, որ երկրում տեղի ունեցող համակարգային տրանսֆորմացիան իսկապես անկայունության օջախ է: Սերժ Սարգսյանը շանս ուներ ռիսկերը չեզոքացնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ համակարգի բացվածության խնդիրը լուծելով: Բայց նա գերադասեց ոչ թե չեզոքացնել, այլ կոնսերվացնել այն ռիսկերը, որոնք դրված են համակարգի հիմքում և կարող են մի օր լարվածության առիթ ստեղծել ոչ միայն երկրի ներսում, այլ նաև կարգավորման գործընթացում՝ Ադրբեջանի ախորժակը մեծացնելու իմաստով:

Այդ ռիսկերը գլուխ կբարձրացնեն, եթե 2018-ի ապրիլին համակարգի ներսում կոնսենսուս չձևավորվի իշխանության հարցում: Վտանգ այդ ժամանակ կարող է առաջանալ, որովհետև մեր էլիտա կոչվածն այնքան որկրամոլ և ընչաքաղց է, որ պաշտոնակռվի գործընթացում կարող է մոռանալ անգամ Ղարաբաղի մասին: Սա է մեր համակարգի հիմնական ճեղքը, որը կարող է օգտագործվել հակառակորդի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում