Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

ՆԱՏՕ-ի սահմանները շուտով հասնելու են Ուկրաինա և Վրաստան. Հայաստանը պետք է գտնի «մոդուս վիվենդին»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հայաստանյան վերջին այցելությունից հետո Հայաստանի լրատվական և փորձագիտական դաշտում ակտիվացել են քննարկումները Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների և ընդհանրապես Հյուսիսատլանտյան դաշինքի գլոբալ ու տարածաշրջանային դերակատարության մասին: Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը վերջին օրերին ակտիվ դիվանագիտական աշխատանքով էր զբաղված Երևանում: Հունիսի 12-13-ին նա Երևանում հանդիպել է ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի նախարարի, քաղաքական գործիչների, փորձագետների և լրագրողների հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Ջեյմս Ապատուրայի այցն ընդհանուր առմամբ և ի՞նչ արդյունքներ եք տեսնում:

– Պետք չէ մոռանալ, որ այս տարվա փետրվար ամսին Սերժ Սարգսյանը այցելեց Բրյուսել՝ լինելով նաև ՆԱՏՕ-ի գրասենյակում և հանդիպելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Պարզ երևում է, որ այդ միտումը կա վերջին մի քանի ամիսներին՝ Հայաստանն ավելի ակտիվ է աշխատում թե՛ Եվրամիության և թե՛ ՆԱՏՕ-ի հետ: Մենք կարող ենք միայն ողջունել դա, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ գրեթե անհնար է ապրել այս տարածաշրջանում և կապել անվտանգությունը միայն մեկ երկրի կամ կազմակերպության հետ: Երբ 2013 թ. Հայաստանը որոշում ընդունեց չստորագրել Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ և անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իշխանություններն ասում էին՝ դա նաև անվտանգության խնդիր է: Բայց ի՞նչ ցույց տվեց ժամանակը: Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ անդամակցությունը ԵԱՏՄ-ին (միաժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է) չփրկեց մեզ. նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանը սկսեց պատերազմ մեր դեմ, և մենք ստիպված էինք ինքներս մեզ պաշտպանել: Այսպիսով, ժամանակը ցույց տվեց, որ սխալ են նմանատիպ մոտեցումները, երբ պետության անվտանգությունը, տնտեսությունը կապվում է միայն մեկ կենտրոնի հետ: Կարծում եմ, որ իշխանությունները հասկացան դա, և հենց սա է պատճառը, որ այսօր տեսնում ենք ակտիվացում արևմտյան ուղղությամբ: Իհարկե, ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը անդամակցելու մասին խոսք չկա, բայց համագործակցությունն այս երկու կառույցների հետ կարող է ինտենսիվանալ:

– Ամեն դեպքում չենք կարող ասել, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները համարժեք են Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններին:

– Այո, չի կարելի համեմատել համագործակցության ծավալը, որակը: Խոսքը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության չափաբաժինը ուժեղացնելու մասին է: Ոչ ոք չի ասում՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը փոխարինել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ: Խոսքը փոխլրացման մասին է: Օրինակ, գիտենք, որ ՆԱՏՕ-ն շատ ու շատ ծրագրեր է իրականացնում՝ կապված անվտանգության մարդկային բաղադրիչի հետ, մասնավորապես՝ օրենսդրության լավացում, բանակի քաղաքացիական վերահսկողություն, հումանիտար ծրագրեր: Մենք չենք անում նման ծրագրեր Ռուսաստանի հետ: Ուրեմն մեկը մյուսին փոխլրացնում են: Նույնը կարելի է ասել խաղաղապահ ուժերի մասին: Դուք գիտեք՝ ինչքան դժվար է խաղաղապահ ուժեր պատրաստելը: Ռուսաստանի հետ էլ կա նման համագործակցություն, բայց բավական փոքր ծավալներով: Հայաստանն այսօր 1000-ից ավելի խաղաղապահներ ունի՝ շնորհիվ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության: Միտքս այն է, որ այդ համագործակցությունը լրացնում է Ռուսաստան-Հայաստան ռազմական համագործակցության բացերը:

– Ձեր կարծիքով՝ ՆԱՏՕ-ն կարո՞ղ է ավելի լոււրջ դեր խաղալ Հայաստանի անվտանգության ապահովման գործում և կարո՞ղ է արդյոք մեծացնել իր ներկայությունը մեր տարածաշրջանում, մասնավորապես, եթե Վրաստանը խորացնի իր ինտեգրումը ՆԱՏՕ-ին:

– Ես համաձայն եմ նմանատիպ մտքերի հետ, քանի որ ՆԱՏՕ-ն մոտենում է Արևելքին, մոտենում է մեր տարածաշրջանին, և գիտեք, որ մի քանի օր առաջ Չեռնոգորիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ: Այսօր կարող ենք հստակ ասել, որ Բոսնիա և Հերցեգովինան և Մակեդոնիան ևս մոտ ժամանակներս կմիանան ՆԱՏՕ-ին: Մակեդոնիայի անդամակցության առնչությամբ խնդիր կա Հունաստանի հետ, բայց հիմա այդ խնդիրը լուծվում է: Շատերը չգիտեն սրա մասին: Եթե այս երկրները մտնեն ՆԱՏՕ, ուրեմն բառիս բուն իմաստով, ֆիզիկապես հերթը գալիս է Ուկրաինային և Վրաստանին: Ուրեմն ՆԱՏՕ-ն մոտենում է, սա օբյեկտիվ պրոցես է, ոչ թե արհեստական: Բոլոր երկրները կամավոր որոշում են ընդունում, քանի որ ՆԱՏՕ-ն ավելի վստահելի գործընկեր է: Ի վերջո, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Բոլորս էլ դա հասկանում ենք:

– Դուք այդպե՞ս եք կարծում:

– Այո, ես կասկած չունեմ: Այսօր Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ի պահանջներին, և կա միայն քաղաքական խնդիր, քանի որ դա ցավոտ է ընդունում Ռուսաստանը: Բայց քանի որ իրադարձություններն այնպես են զարգանում, որ Ռուսաստանը գնալով ավելի շատ է մեկուսանում աշխարհից, ինչ-որ պահից հետո այդ քաղաքական որոշումը կընդունվի ՆԱՏՕ-ի կողմից և դա մոտ ժամանակներում կլինի, ոչ թե 10 տարի հետո: Իսկ Ուկրաինայի խորհրդարանը ի պաշտոնե է որոշել միանալ ՆԱՏՕ-ին: Սա նշանակում է, որ Ուկրաինան անխուսափելիորեն գնում է այդ ճանապարհով, և ստացվում է, որ ՆԱՏՕ-ի սահմանները ոչ միայն Թուրքիայով, այլև Վրաստանով են մոտենում:

– Այդ դեպքում սպասո՞ւմ եք կտրուկ արձագանք Ռուսաստանի կողմից:

– Այդ վտանգները միշտ էլ կան, բայց Ռուսաստանի տնտեսությունը ծանր վիճակում է: Եթե նույնիսկ ռուսական իշխանություններն ագրեսիվ քաղաքականություն են վարում, բոլորս գիտենք՝ դրա համար պիտի ֆինանսական ռեսուրսներ ունենա: Բայց Ռուսաստանի տնտեսության վիճակը ծանր է, և որքան էլ ասում են՝ նա շատ ռեսուրսներ ունի, չի կարողանալու 10 ճակատով պատերազմ վարել:

– Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական տվյալների, Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի՝ սիմվոլիկ թվաքանակով զորքերի դիմաց կանգնած է ռուսական 300 հազարանոց զորք: Սա ինչո՞վ եք բացատրում:

– Սա շատ լուրջ ինֆորմացիա է: Ռուսաստանը ուժեղացրեց իր ռազմական ներկայությունը Բալթյան երկրների սահմանին և Բելառուսում: Այո, դա վտանգ է, բայց ես կասկածում եմ, որ Ռուսաստանը ֆիզիկապես կօգտագործի այդ զորքերը: Պարզապես ՆԱՏՕ-ի սահմանը արդեն կանցնի Ուկրաինայով և Վրաստանով: Այս իմաստով շատ կարևոր է Հայաստանի տեղը: Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից՝ պիտի գտնենք «մոդուս վիվենդին»՝ ինչպե՞ս պահպանենք համագործակցությունը Ռուսաստանի հետ և մյուս կողմից՝ ինչպե՞ս պահպանենք հարաբերությունները Վրաստանի հետ, որն ի վերջո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այստեղ մենք բարդ վիճակի մեջ կհայտնվենք: Հայաստանը պատրաստվում է նոր համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ: Դա կարող է լինել գրեթե առաջին դեպքը, երբ պետությունը միաժամանակ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ է, մյուս կողմից՝ շատ լուրջ պայմանագիր է կնքում Եվրամիության հետ և խորացնում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Դուք կարող եք ասել՝ նման օրինակ աշխարհում չկա: Կա՛, Ֆինլանդիան է, որը Եվրամիության անդամ է, ՆԱՏՕ-ի անդամ չէ, միաժամանակ պահում է նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Հայաստանը կարող է ստանձնել նմանատիպ դեր մեր տարածաշրջանում:

– Ապատուրայն ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անհանգստացնում է այն փաստը, որ սպառազինությունների ծավալները Հարավային Կովկասում մեծացել են, իսկ բռնության մակարդակը Ղարաբաղյան հակամարտության գոտում բարձրացել է: Սա ի՞նչ ուղերձ է:

Դա շատ լավ ուղերձ է հօգուտ մեզ: Բոլորս էլ մտահոգված ենք: Բայց Ապատուրայը նաև ասաց մեկ այլ կարևոր բան՝ «մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և կողմ ենք Մինսկի խմբի գործունեությանը»: Սա է գլխավորը: Ի՞նչ ասաց Մինսկի խումբն իր վերջին հայտարարության մեջ. հասցեական քննադատեց Ադրբեջանին: Այսպիսով, ստացվում է՝ ՆԱՏՕ-ն չի ներքաշվում կոնֆլիկտին, և նա չունի այդ մանդատը, բայց աջակցում է Մինսկի խմբի ջանքերին և հայտնում է իր մտահոգությունն այն մասին, որ լարվածությունը հակամարտության գոտում մեծացել է: Եթե նա չնշեր ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակելու մասին, այդ դեպքում կարող էինք այլ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում