Thursday, 25 04 2024
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Հակամարտությունը ԼՂ-ում բացասական հետևանքներ կունենա և կազդի նաև ՆԱՏՕ-ի վրա. Ջեյմս Ապատուրայ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

– Պարոն Ապատուրայ, հունիսի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել էիք, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտահոգված են Հարավային Կովկասում սպառազինությունների ծավալի աճով և Ղարաբաղում ստեղծված իրավիճակով: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը, այն հասցեագրված է հակամարտող երկրներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, թե՞ ավելի շատ այդ սպառազինությունները մատակարարող հիմնական պետությանը՝ Ռուսաստանին:

– Դաշնակիցները, ինչպես և բոլորը տեսնում են, որ բռնության մակարդակը Ղարաբաղյան հակամարտության գոտում աճել է, և ապրիլյան իրադարձություններն իսկապես անակնկալ էին մեզ համար: Կարծում եմ, որ դրանք անակնկալ էին նաև շատերի համար Հայաստանում: Բայց դրանից հետո բռնության մակարդակը շարունակել է հետևողականորեն աճել: Սա մտահոգության լուրջ առարկա է: Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քաղաքական գործընթացին, կարծես թե, չի հաջողվում նվազեցնել բռնության մակարդակը կամ հասնել որևէ էական, կոնկրետ լուծման, չնայած որ պարբերաբար տեղի են ունենում բարձր մակարդակի հանդիպումներ կողմերի միջև:

Երեկ ես Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկում էի այն, թե ինչպես են ընդհանրապես ընթանում բանակցությունները: Իհարկե, ՆԱՏՕ-ն չի ուզում միջամտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին: Մենք աջակցում ենք խաղաղության գործընթացին, աջակցում ենք համանախագահներին, բայց ամեն դեպքում լուրջ մտահոգություն կա բռնության բարձր մակարդակի կապակցությամբ: Դա ոչ թե իմ, այլ Մինսկի խմբի լիազորությունն է ասել, թե ով ինչի համար է պատասխանատու: Մենք այդ գործը պիտի նրանց թողնենք: ՆԱՏՕ-ն չունի դիտորդներ հակամարտության գոտում, բայց, այո, իրավիճակը մտահոգիչ է:

– ՆԱՏՕ-ն որևէ պատասխանատվություն չի՞ զգում այս տարածաշրջանում անվտանգության վիճակի համար:

– Կա բանակցային կոնկրետ ձևաչափ, որը համաձայնեցվել է բոլոր կողմերի միջև՝ ներառյալ ՆԱՏՕ-ի երկու անդամ պետությունները, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտնգության խորհրդի անդամներ են: Ուստի այս երկրները չեն ուզենա և կարծում եմ՝ ոչ ոք չի ուզենա, որ ՆԱՏՕ-ն ակտիվ դեր խաղա այս հարցում: Բայց մենք՝ որպես դաշինք, մտահոգված ենք այս տարածաշրջանի անվտանգությամբ և կայունությամբ: Մենք ամուր երկկողմ կապեր ունենք Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ,և ինչպես բոլորը, օրինակ, ինչպես բոլոր հայերը, այնպես էլ մենք ուզում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, և այդ լուծումը գոհացնի բոլոր կողմերին: Անշուշտ, մենք չենք ուզում անվտանգության վիճակը վատանա այստեղ, որովհետև մեզ համար ակնհայտ է՝ նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն ներգրավված չէ այս գործընթացին, ամեն դեպքում հակամարտությունն այստեղ բացասական հետևանքներ կունենա այս տարածաշրջանի սահմաններից շատ հեռու գտնվող երկրների համար և կազդի նաև ՆԱՏՕ-ի վրա:

– Դուք ասում եք, որ Ձեր կողմից կոռեկտ չի լինի գնահատականներ տալ հակամարտության կամ որևէ կողմի պատասխանատվության մասին: Ամեն դեպքում սպառազինությունների կուտակումը հակամարտող երկրների կողմից, Ձեր կարծիքով, կարո՞ղ է հանգեցնել լայնածավալ պատերազմի:

– Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա: Պարտադիր չէ, որ սպառազինությունների մրցավազքը հանգեցնի զինված հակամարտության: Ի վերջո, միշտ էլ ամեն ինչ վճռում են քաղաքական որոշումները: Սառը պատերազմի տարիներին Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հսկայական ծավալների սպառազինություն էին կուտակել, բայց նրանք այդպես էլ պատերազմ չսկսեցին միմյանց դեմ: Ուստի հնարավոր է, որ զենքերի քանակն ավելանա, բայց կռիվ չլինի: Սակայն երբ դրա հետ միասին շարունակվում են ցածր մակարդակի, իսկ երբեմն էլ ոչ ցածր մակարդակի ռազմական բախումները, և կիրառվում է բավական մտահոգիչ քաղաքական հռետորաբանություն, այդ դեպքում, իհարկե, սպառազինությունների մրցավազքը դառնում է խնդրի մի մասը, ինչը մտահոգիչ է: Ուստի մենք կուզենայինք, և կարծում եմ, որ դա բոլորի ցանկությունն է, որ կրճատվեր սպառազինությունների քանակը, մեղմացվեր հռետորաբանության տոնը և կոնկրետ առաջընթաց լիներ քաղաքական բանակցությունների դաշտում:

– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

– Ես կառանձնացնեմ երկու հանգամանք: Հայաստանը պարզապես ՀԱՊԿ-ի անդամ չէ, այլև Ռուսաստանի դաշնակից պետությունը, և չնայած դրան՝ ՆԱՏՕ-ն և Հայաստանը երկար տարիների շատ լավ, հուսալի և գործնական համագործակցության պատմություն ունեն: Առաջին խոսքը, որ ասել եմ նոր դեսպանին, երբ նա ժամանեց, հետևյալն էր՝ «մեր միջև որևէ խնդիր չկա, և ես չեմ ակնկալում որևէ խնդիր Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև»: Կարծում եմ, որ սա նաև լավ ազդակ է ուղարկում բոլորին այն մասին, որ Հայաստանը կարող է լինել ՆԱՏՕ-ի վստահելի գործընկերը և միաժամանակ՝ ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ, կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում, բայց նաև մասնակցել ՀԱՊԿ-ի գործընթացներին: Կարծում ենք, որ սա շատ կարևոր կամրջող ուղերձ է այն մասին, որ համագործակցությունը հնարավոր է, և կարիք չկա խիստ վերաբերվելու ինքնիշխան պետությունների քաղաքական որոշումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում