Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա մայիս ամսվա գնաճի վերաբերյալ տվյալները, ըստ որի 2011թ. մայիսին, 2010 թ. մայիսի համեմատ (տասներկուամսյա գնաճ), սպառողական ապրանքների գներն աճել են 9%-ով։ Հիշեցնենք, որ ապրիլին տասներկուամսյա գնաճը 8.7% էր։
Նշենք նաև, որ այս տարվա հունվար-մայիս ամիսների միջին գնաճը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կազմել է 10.2%։